Վահան Տերյան

Վա­հան Տեր­յա­նը բա­ցա­ռիկ դեմք է 20-րդ դա­րի հայ պո­ե­զի­ա­յի պատ­մու­թյան մեջ: Նա հե­ղաշր­ջեց գե­ղար­վես­տա­կան մտա­ծո­ղու­թյու­նը՝ բե­րե­լով նոր աշ­խար­հա­յացք, պատ­կե­րա­յին նոր հա­մա­կարգ, նոր գրա­կան լե­զու, չա­փա­ծո խոս­քի ներ­դաշ­նա­կու­թյան մի­ան­գա­մայն նոր ար­վեստ: Նա ան­սահ­ման նր­բու­թյուն եւ երաժշ­տա­կա­նու­թյուն հա­ղոր­դեց բա­նաս­տեղ­ծու­թյա­նը եւ մի­ան­գա­մայն նոր կյանք պար­գեւ­եց գրա­կա­նու­թյա­նը: Նրա­նից հե­տո այ­լեւս հնա­րա­վոր չէր գրել անց­յա­լի գրող­նե­րի նման:

 

 ԿՅԱՆ­ՔԸ: Վ. Տեր­յա­նը (Տեր-Գ­րի­գոր­յան) ծն­վել է 1885 թ. փետր­վա­րի 9-ին Ջա­վախ­քի Գան­ձա գյու­ղում: Նրա նախ­նի­նե­րը 1830-ին Ջա­վախ­քում վե­րաբ­նա­կու­թյուն էին հաս­տա­տել Կա­րի­նի Կարճն­կոց գյու­ղից: Տոհ­մագ­րու­թյունն սկս­վում է տեր Ղա­զա­րից, նրա որ­դի Գրի­գո­րից, որի որ­դին՝ Սու­քի­ա­սը (1840-1914), ապա­գա բա­նաս­տեղ­ծի հայրն էր:

Տեր-­Սու­քի­ա­սը 1850-1859 թթ. ու­սա­նել է Ախալ­քա­լա­քի հո­գեւ­որ դպ­րո­ցում: Ուս­ման տենչն այն­քան ու­ժեղ էր նրա մեջ, որ այդ նպա­տա­կով ծնող­նե­րից գաղտ­նի որոշ­ում է ոտ­քով հաս­նել… Փա­րիզ եւ կր­թու­թյան ստա­նալ Մու­րատ-­Ռա­փա­յել­յան վար­ժա­րա­նում: Սա­կայն Կա­րի­նի գյու­ղե­րից մե­կում հոր ու­ղար­կած մար­դիկ գտ­նում են նրան եւ ետ վե­րա­դարձ­նում: Հայ­րը ազա­տա­միտ Սու­քի­ա­սին ամուս­նաց­նում է հա­րեւ­ան՝ Չամ­դու­րա գյու­ղի տի­րա­ցու­ի աղջ­կա՝ Յու­ղա­բե­րի հետ: Սու­քի­ա­սը դառ­նում է քա­հա­նա եւ շա­րու­նա­կում հոր սկ­սած եկե­ղե­ցու շի­նա­րա­րու­թյու­նը: Սա­կայն նրա ու­սում­նա­տեն­չու­թյու­նը չի անց­նում: Ինք­նու­րույն սո­վո­րում է ռու­սե­րեն, ֆրան­սե­րեն. կար­դում է հատ­կա­պես փի­լի­սո­փա­յա­կան, գի­տա­կան գրա­կա­նու­թյուն, որ­պես­զի չկտր­վի ժա­մա­նա­կի գրա­կան, քա­ղա­քա­կան ան­ցու­դար­ձից: Մայ­րը նուրբ, զգա­յուն եւ աշ­խա­տա­սեր կին էր:

Ըստ հուշ­ա­գիր­նե­րի՝ ապա­գա բա­նաս­տեղծն ավե­լի նման էր Թո­րոս հո­րեղ­բո­րը: Վեր­ջինս, ինք­նուս լի­նե­լով, տար­ված էր Գյո­թե­ի «Երի­տա­սարդ Վեր­թե­րի տա­ռա­պանք­նե­րը» գր­քով, որը շա­րու­նակ կար­դում էր եւ հուզ­մուն­քից ար­տաս­վում: Նաեւ բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ էր գրում: Ահա գրի, գր­քի հան­դեպ ու­նե­ցած այս քնք­շու­թյունն է, որ հո­րից ու հո­րեղ­բո­րից փո­խանց­վում է Տեր­յա­նին:

Վա­հա­նը չորս եղ­բայր­նե­րից եւ չորս քույ­րե­րից կրտ­սերն էր: Նա հան­դարտ երե­խա էր՝ բո­լո­րից սիր­ված: Գրա­գի­տու­թյան առա­ջին դա­սերն ստա­նում է հոր ու եղ­բայր­նե­րի խնամ­քի ներ­քո: Նրա ման­կու­թյու­նն ան­ցել է Ջա­վախ­քի անկրկ­նե­լի բնաշ­խար­հում՝ նա­հա­պե­տա­կան բար­քե­րի մեջ:

Տերյանը նախնական կրթությունն ստացել է Գանձայում եւ Ախալ­քա­լա­քում: 1897 թ. հայ­րը նրան տե­ղա­փո­խում է Թիֆ­լիս, որ­տեղ եր­կու տա­րի ու­սա­նում է պե­տա­կան գիմ­նա­զի­ա­յում: Սա­կայն տեր Սու­քի­ա­սը նրան ավե­լի մեծ աս­պա­րեզ էր ու­զում հա­նել, եւ 1899 թվա­կա­նից Տեր­յա­նը դառ­նում է Մոսկ­վա­յի Լա­զար­յան ճե­մա­րա­նի սան՝ կր­թու­թյու­նը շա­րու­նա­կե­լով արեւ­ել­յան լե­զու­նե­րի եր­րորդ դա­սա­րա­նում: Ճե­մա­րա­նա­կան ու­սում­նա­ռու­թյան շր­ջա­նը (1899-1906) նրա մտա­վոր ձեւ­ա­վոր­ման լա­վա­գույն ժա­մա­նակն է:

Այս տա­րի­նե­րին ան­հագ հե­տաքրք­րու­թյամբ նա կար­դում է ռուս եւ եվ­րո­պա­կան գրող­նե­րին, հա­ղոր­դակց­վում գե­ղա­գի­տա­կան նոր ուղ­ղու­թյուն­նե­րին, գրա­կան նոր դպ­րոց­նե­րին, որոն­ցից նրան հատ­կա­պես գրա­վում է խորհր­դա­պաշ­տու­թյու­նը:

Ըն­կեր­նե­րի հետ լույս է ըն­ծա­յում «Հույս» թեր­թը: Շվին եւ Volo ծած­կա­նուն­նե­րով հան­դես է գա­լիս խմ­բագ­րա­կան եւ առաջ­նոր­դող հոդ­ված­նե­րով: Այս տա­րի­նե­րին է վե­րա­բե­րում նրա «Բայ­րո­նի «Չայլդ Հա­րոլ­դը» եւ Սմ­բատ Շա­հա­զի­զի «Լեւ­ո­նի վիշ­տը» գրա­կա­նա­գի­տա­կան վեր­լու­ծու­թյու­նը: Իսկ ճե­մա­րա­նի «Մեր կյան­քը» աշ­ա­կեր­տա­կան թեր­թում տպագր­վում են Թու­ման­յա­նի եւ Իսա­հակ­յա­նի ազ­դե­ցու­թյամբ գր­ված նրա առա­ջին բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը («Կար­կու­տը եկավ…», «Սա­րեր ու ձո­րեր…»): 1904-ին ճե­մա­րա­նում ծա­նո­թա­նում է Իսա­հա­կ­յա­նի, իսկ ավե­լի ուշ՝ 1908-ին՝ Թու­ման­յա­նի հետ, ովքեր նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան ձեւ­ա­վոր­ման գոր­ծում ու­նե­նում են նշա­նա­կա­լի տեղ:

1905-ի ամ­ռա­նը հայ­րե­նի բնաշ­խար­հում՝ Սա­ղա­մո լճի ափին, Տեր­յա­նը մաս­նակ­ցել է Վար­դա­վա­ռի տո­նա­կա­տա­րու­թյա­նը: Ներ­կա է եղել նաեւ Իսա­հակ­յա­նը, որը եւ հե­տա­գա­յում գրի է առել Տեր­յա­նի այդ պա­հի դի­տար­կում­նե­րը. «Նա­յի՛ր,- ասում էր Վա­հա­նը ինձ,- ա՜խ, ի՜նչ տխուր աչ­քեր ու­նեն մեր գյու­ղա­ցի­նե­րը, ի՜նչ մտա­հոգ դեմ­քեր՝ արեւ­ով, անձ­րեւ­ով այր­ված ու բով­ված: Ի՜նչ դառն աղ­քա­տու­թյուն է կա­թում վրա­նե­րից, բայց ու­րա­խա­նում են: Բայց ի՜նչ թախ­ծոտ ու­րա­խու­թյուն է այս: Իբ­րեւ թե ու­րախ եր­գեր են եր­գում, բայց ինչ­քա՜ն վիշտ ու մոր­մոք կա սրանց ու­րախ եր­գե­րի մեջ: Դա­րե­րի տա­ռա­պանքն է խո­սում սրանց բե­րա­նով: Այս ժո­ղովր­դին մեր ին­տե­լի­գեն­ցի­ան չի կա­րող հաս­կա­նալ, ո՞ւր մնաց օտա­րը: Մեր նոր գրող­նե­րից Թու­ման­յա­նը եւ դու, մի­այն եր­կուսդ, զգում եք մեր ժո­ղովր­դին: Ձե­զա­նից հե­տո կամ նոր, բո­լո­րո­վին նոր երգ պի­տի ասել, կամ պի­տի լռել»:

Եվ Տեր­յա­նն ասաց նոր խոս­քը, որն աս­տի­ճա­նա­բար ձեւ­ա­վոր­վող «Մթն­շա­ղի անուրջ­ներ» ժո­ղո­վա­ծուն էր:

Գր­քի առա­ջին բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը մա­մու­լում տպագր­վել են 1906-ին՝ Վա­հան Շվին եւ Վա­հան Տեր-Գ­րի­գոր­յան ստո­րագ­րու­թյուն­նե­րով: Իսկ 1908-ին Վա­հան Տեր­յան ստո­րագ­րու­թյամբ լույս է տես­նում նրա «Մթն­շա­ղի անուրջ­ներ» ժո­ղո­վա­ծուն, որն իրե­նով մի նոր դա­րագ­լուխ է բա­ցում հայ գրա­կա­նու­թյան մեջ: Գր­քում զե­տեղ­ված էր 72 բա­նաս­տեղ­ծու­թյուն:

Տեր­յա­նի գրա­կան մուտ­քը շռն­դա­լից էր: Նրան ող­ջու­նում են Հովհ. Թու­ման­յա­նը եւ Ավ. Իսա­հակ­յա­նը: Դա ոգեպն­դում է նրան. «Եր­կու­սիդ կար­ծի­քը բա­ցար­ձակ ար­ժեք ու­նի ինձ հա­մար, այ­լեւս քն­նա­դա­տու­թյու­նից վախ չու­նեմ»:

1914 թ. օգոս­տո­սին սկ­սված Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տին Տեր­յանն ար­ձա­գան­քում է հոդ­ված­նե­րով (որոն­ցից առանձ­նա­հա­տուկ է «Հո­գեւ­որ Հա­յաս­տա­նը») եւ հայ­րե­նա­սի­րա­կան բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րով: Տեր­յա­նը շատ ծանր տա­րավ մեծ եղեռ­նի անա­սե­լի ող­բեր­գու­թյու­նը:

Ավար­տե­լով ճե­մա­րա­նը՝ նույն 1906 թ. նա ու­սու­մը շա­րու­նա­կում է Մոսկ­վա­յի հա­մալ­սա­րա­նի պատ­մա­բա­նա­սի­րա­կան բա­ժան­մուն­քում՝ ռու­սաց լե­զու եւ ռուս գրա­կա­նու­թյուն մաս­նա­գի­տու­թյամբ, որն ավար­տում է 1912 թ.՝ պե­տա­կան քն­նու­թյուն­նե­րը հետաձգե­լով հա­ջորդ ու­սում­նա­կան տար­վան: 1906 թ. դեկ­տեմ­բե­րի 3-ին հա­կա­ինք­նա­կա­լա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մե­ղադ­րան­քով Տեր­յա­նը ձեր­բա­կալ­վել է եւ 10 օր կա­լա­նա­վոր­վել Մոսկ­վա­յի հայտ­նի Բու­տիր­յան բան­տում: Հան­ցա­կազ­մի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով դեկ­տեմ­բե­րի 13-ին ազատ է ար­ձակ­վել:

1910-1912 թթ. Տերյա­նը հիմ­նադ­րում եւ հա­մա­խոհ­նե­րի հետ լույս է ըն­ծա­յում □Գա­րուն□ ալ­մա­նա­խը: Լույս է տես­նում երեք հա­մար, որոնց մեջ ի մի են բեր­վում արեւ­ե­լա­հայ եւ արեւմ­տա­հայ գրող­նե­րի եր­կե­րը:

Լույս են տես­նում նաեւ գրա­կա­նա­գի­տա­կան-քն­նա­դա­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ: Տեր­յա­նը հակ­ված էր նո­րո­գե­լու գե­ղար­վես­տա­կան-քն­նա­դա­տա­կան մտա­ծո­ղու­թյունն ամ­բող­ջու­թյամբ եւ բե­րե­լու գրա­կան նոր մշա­կույթ՝ ընդգր­կե­լով նաեւ թարգ­մա­նա­կան գոր­ծը:

1911 թ. փետր­վա­րին Տեր­յանն ամուս­նա­նում է նոր­նա­խի­ջեւ­ան­ցի Սու­սան­նա Պա­խա­լո­վա­յի (1887-1936) հետ, որը ծնող­նե­րի հետ ապ­րում էր Ստավ­րո­պո­լում: Շու­տով պարզ­վում է, որ Սու­սան­նան հի­վանդ է թո­քախ­տով, որով վա­րակ­վում է նաեւ նյու­թա­կան զր­կանք­նե­րից մշ­տա­պես անա­պա­հով, թա­փա­ռա­կան կյանք վա­րող բա­նաս­տեղ­ծը:

1912-ին լույս է տես­նում «Բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ» վեր­նագր­ված նրա երկ­րորդ գիր­քը, որի մեջ զե­տե­ղում են վե­րամ­շակ­ված «Մթն­շա­ղի անուրջ­նե­րը» եւ նոր շար­քեր: Դա Տեր­յա­նի հրա­տա­րա­կած վեր­ջին գիրքն էր: Հե­տա­գա­յում գրած­նե­րը մեզ են հա­սել կա՛մ մա­մու­լում տպագր­ված վի­ճա­կում, կա՛մ որ­պես ան­տիպ ժա­ռան­գու­թյուն:

1912 թ. հիմ­նադ­րում է «Պան­թե­ոն» հրա­տա­րակ­չու­թյու­նը եւ ծա­վա­լում գրահ­րա­տա­րակ­չա­կան, թարգ­մա­նա­կան լայն գոր­ծու­նե­ու­թյուն:

1913-ին հայտ­նի գիտ­նա­կան­ներ՝ պատ­մա­բան Նի­կո­ղա­յոս Ադոն­ցի եւ լեզ­վա­բան Նի­կո­ղա­յոս Մա­ռի հորդորներով եւ աջակ­ցու­թյամբ դառ­նում է Պե­տեր­բուր­գի հա­մալ­սա­րա­նի արեւ­ել­յան լե­զու­նե­րի բա­ժան­մուն­քի ու­սա­նող: 1913-1917 թթ. Տեր­յա­նը ապ­րում եւ ստեղ­ծա­գոր­ծում է Պե­տեր­բուր­գում:

Այս տա­րի­նե­րին նրան ոչ մի­այն բա­րո­յա­կան, այ­լեւ նյու­թա­կան աջակ­ցու­թյուն է ցույց տա­լիս Հովհ. Թու­ման­յա­նը, իսկ 1914-ի սկզ­բին նրան ըն­դու­նում է իր ղե­կա­վա­րած Հայ գրող­նե­րի կով­կաս­յան ըն­կե­րու­թյան ան­դամ: Տեր­յա­նն աս­տի­ճա­նա­բար կապ­վում է հայ իրա­կա­նու­թյան հետ, աշ­խա­տակ­ցում է «Մշակ» լրագ­րին:

1914 թ. ապ­րի­լի 30-ին Թիֆ­լի­սի երաժշ­տա­կան ըն­կե­րու­թյան դահ­լի­ճում Տեր­յա­նը հան­դես է գա­լիս «Հայ գրա­կա­նու­թյան գա­լիք օրը» զե­կուց­մամբ, որը տեւ­ել է եր­կու ժամ: Այդ զե­կուց­մամբ Տեր­յա­նը տե­սա­կան ձեւ­ա­կեր­պում էր տա­լիս հայ գրա­կա­նու­թյան մեջ սկիզբ առած նոր դա­րաշր­ջա­նին: Այդ իսկ պատ­ճա­ռով այն ու­նի գրա­կան հրո­վար­տա­կի նշա­նա­կու­թյուն: Մեկ այլ դա­սա­խո­սու­թյամբ՝ «Հա­յոց նոր շր­ջա­նի բա­նաս­տեղ­ծու­թյան ոճի ու լեզ­վի զար­գաց­ման մա­սին», 1917 թ. հուն­վա­րին Տեր­յա­նը հան­դես է եկել Երեւ­ա­նում:

1915-1916 թթ. մաս­նակ­ցում է Վ. Բր­յու­սո­վի եւ Մ. Գոր­կու կազ­մած ու խմ­բագ­րած «Հա­յաս­տա­նի պո­ե­զի­ան» եւ «Հայ գրա­կա­նու­թյան ժո­ղո­վա­ծու» գր­քե­րի ստեղծ­ման աշ­խա­տանք­նե­րին: Հա­յե­րե­նից ռու­սե­րեն է թարգ­մա­նել Գ. Սուն­դուկ­յա­նի «Պե­պոն», Րաֆ­ֆու «Կայ­ծե­րի» առա­ջին հա­տո­րը, Շիր­վան­զա­դե­ի «Չար ոգին»:

Նա նաեւ հա­յե­րեն է թարգ­մա­նել ռուս եւ եվ­րո­պա­կան գրող­նե­րի առանձին եր­կեր՝ Ֆե­ո­դոր Սո­լո­գուբ, Վա­լե­րի Բր­յու­սով, Էմիլ Վեր­հարն, Պոլ Վեր­լեն, Շարլ Բոդ­լեր եւ ու­րիշ­ներ:

1917 թ. Հոկ­տեմ­բեր­յան հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո Վ. Տեր­յա­նը եռան­դուն գոր­ծու­նե­ու­թյուն է ծա­վա­լում քա­ղա­քա­կան աս­պա­րե­զում: Նա աշ­խա­տում է Ազ­գու­թյուն­նե­րի գոր­ծե­րի ժո­ղովր­դա­կան կո­մի­սար­իա­տին կից Հայ­կա­կան գոր­ծե­րի կո­մի­սա­րի­ա­տում, որը գոր­ծում էր նախ՝ Պետ­րոգ­րա­դում, ապա՝ Մոսկ­վա­յում: Գրում է «Թուր­քա­հա­յաս­տա­նի մա­սին» զե­կու­ցա­գի­րը եւ նա­խա­պատ­րաս­տում օրի­նա­գի­ծը: Որ­պես խորհր­դա­յին պատ­վի­րա­կու­թյան խորհր­դա­կան՝ 1918-ի հուն­վա­րին մաս­նակ­ցում է Բրեստ-­Լի­տովս­կի հաշ­տու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րին:

1918-ին Ազ­գու­թյուն­նե­րի գոր­ծե­րի ժո­ղովր­դա­կան կո­մի­սա­րի­ա­տի հանձ­նա­րա­րու­թյամբ գաղ­թա­կան հա­յու­թյա­նն օգ­նե­լու նպա­տա­կով մեկ­նում է Կով­կաս: Տա­նում է եր­կու վա­գոն դե­ղո­րայք, հա­գուստ եւ գու­մար (6. 194. 789 ռուբ­լի): Տեր­յա­նը լի­նում է Աստ­րա­խան, Պյա­տի­գորսկ, Էսեն­տու­կի, Մի­նե­րալ­նի­ե Վո­դի քա­ղաք­նե­րում: Ճա­նա­պար­հոր­դել է գնաց­քով, ավ­տո­մե­քե­նա­յով, ուղ­տով, ոտ­քով… Նա կա­րո­ղա­նում է մաս­նա­կի­ո­րեն հո­գալ հայ գաղ­թա­կան­նե­րի կա­րիք­նե­րը, կազ­մա­կեր­պել հի­վանդ­նե­րի բու­ժու­մը, հա­գուստ եւ դրամ բա­ժա­նել նրանց:

1919 թ. աշ­նա­նը, այս ան­գամ Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի ժո­ղովր­դա­կան կո­մի­սա­րի­ա­տի հանձ­նա­րա­րու­թյամբ, մեկ­նում է Մի­ջին Ասի­ա՝ Տաշ­քենդ. ճա­նա­պարհն անց­նում էր Սա­մա­րա­յով եւ Օրեն­բուր­գով: Տեր­յա­նը Ռու­սաստա­նի կա­ռա­վա­րու­թյան ան­դամ էր: Նրան տր­ված գոր­ծուղ­ման վկա­յա­կա­նում գր­ված էր, որ մեկ­նում է «շտապ եւ կա­րեւ­որ հանձ­նա­րա­րու­թյամբ»: Ճա­նա­պար­հոր­դու­թյու­նը Տաշ­քեն­դից հե­տա­գա­յում պետք է շա­րու­նակ­վեր Պարս­կաս­տան եւ Թուր­քի­ա: Դժ­վա­րին եւ ծանր տա­րի­ներ էին՝ եր­կի­րը տն­տե­սա­պես քայ­քայ­ված էր, կա­պե­րը խզ­ված էին, շա­րու­նակ­վում էր կար­միր­նե­րի ու սպի­տակ­նե­րի քա­ղա­քա­կան, ռազ­մական առ­ճա­կա­տու­մը: Տեր­յա­նը 1916-ից հի­վանդ էր թո­քախ­տով: Ճա­նա­պար­հին հի­վան­դու­թյու­նը խո­րա­նում է, եւ նա 1920 թ. հուն­վա­րի 7-ին վախ­ճան­վում է Օրեն­բուր­գում: Այս­տեղ էլ թաղ­վում է: Հե­տա­գա­յում նրա աճ­յու­նը փո­խադր­վում է Երեւ­ան եւ հո­ղին հանձն­վում Կո­մի­տա­սի պան­թե­ո­նում:

Տեր­յա­նը կան­խազ­գա­ցել է իր մա­հը եւ տար­բեր բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի մեջ գրել.

Ինձ թա­ղեքերբ տխուր մթն­շաղն է իջ­նում,

Երբ լռում են օր­վա աղ­մուկ­նե­րը զվարթ,

Երբ շո­ղերն են մեռ­նումծա­ղիկ­նե­րը – նն­ջում,

Երբ մթ­նում կոր­չում են լեռ ու արտ:

Leave a comment