Կիլիկիան Հայաստանի մշակույթ

Թատրոն

Կիլիկիայի թատրոն, ստեղծվել ու զարգացել է միջնադարյան աշխարհիկ կյանքի գեղարվեստական արտահայտության քաղաքային արդյունքում։ Զարգացել է գրական մշակույթից անկախ, առաջավորասիական երգ-էպիկական ու խաղային բանահյուսության հիմքի վրա, եղել դասական միջնադարին բնորոշ թատերական համակարգերից։Ըստ Գրիգոր Մարաշեցու (12-րդ դար) և Գրիգոր Դ Տղայի (12-րդ դար) անուղղակի վկայությունների՝ քաղաքներում եղել են մշտական խաղավայրեր կամ թատերական շենքեր՝ հրապարակով (տեսլարան, ներկայիս՝ մանեժ) և տաղավարով (խորան, ներկայիս՝ կոգիս)։ Ներկայացվել են միմոս, ինտերմեդիաներ, կատակային և թեմատիկ տեսարաններ (դիմակներով), տեղի են ունեցել հեծելախաղեր, կրկեսային ցույցեր և այլն։

Վանքեր ու եկեղեցիներ

Կիլիկիայում եղել են շատ վանքեր, օրինակ՝ Բարձրաբերդի վանք, որը 13-15-րդ դարերում եղել է գրչության և մանրանկարչության կենտրոն: Աղբերց վանքը 13-րդ դարում ուներ վարժարան, որտեղ ուսուցիչ էր Բարսեղ վարդապետը: Կամ Սուրբ Վասիլ եկեղեցին, որը գտնվում էր Կիլիկյան Հայաստանի Լեոնբերդ ամրոցում:

Գրականություն


12-14-րդ դարերում Կիլիկյան Հայաստանում նորովի են դրսևորվել հայ գրական ավանդույթները, արմատավորվել ու զարգացել նոր ժանրեր։ Առանձնահատուկ տեղ ունի Ներսես Շնորհալու ստեղծագործությունը։ Բարսեղ Քեսունեցին հայտնի է Մարաշի և Քեսունի լատին իշխան Պաղտուինի հիշատակին նվիրված վարքավկայաբանական մի գրվածքով, որը վարքի, վկայաբանության, աղոթքի, խոստովանության, քրիստոնեական քարոզի տարրերից հյուսված ինքնատիպ երկ է:

Նշանավոր դեմքերից են առակագիր Վարդան Այգեկցին, բանաստեղծ, մատենագիր Գրիգոր Սկևռացին, Գևորգ Սկևռացին, պատմիչ, աշխարհագետ Վարդան Արևելցին և ուրիշներ:

Կիլիկիայի բնակչության մեծ մասը հայեր էին, փոքրամասնություններից էին ասորիները, մուսուլմանները, հրեաներն ու ֆրանկները: Բնակչության խայտաբղետությունն ունեցավ իր ազդեցությունը Կիլիկիայի մշակույթի վրա: Կիլիկիայի հայ ազնվականությունը շատ բաներ վերցրեց Ֆրանսիայից, օրինակ՝ ասպետությունն ու շատ ֆրանսիական պաշտոնների անվանումներ։ Կիլիկիայի սոցիալական կառուցվածքն ավելի նման էր Արևմտյան Եվրոպայի երկրների ֆեոդալական համակարգին, քան ավանդական Մեծ Հայքի նախարարական համակարգին: Օրինակ` Կիլիկիայում ֆրանսերեն պարոն կամ բարոն և գունդստաբլ բառերը փոխարինեցին հայկական նախարար և սպարապետ անվանումներին: Ազնվականության մեջ տարածվեց ասպետությունը, և անցկացվում էին բազմաթիվ ասպետական մրցություններ։ Արևմուտքի ազդեցության ներքո հայերեն ներմուծվեցին երկու նոր տառեր (Ֆ ֆ = “f” և Օ օ = “o”) և բազմաթիվ ֆրանսերեն բառեր:

Որոշ հայեր ընդունեցին ուղղափառություն և կաթոլիկություն, սակայն այդ ամենը չունեցավ միակողմանի ազդեցություն, քանի որ հայկական մշակույթի որոշ տարրեր ներմուծվեցին նաև Եվրոպա։ Կիլիկիայում էին գործում ժամանակի հայտնի հայ արվեստագետներ, օրինակ հայտնի մանրանկարիչ Թորոս Ռոսլինը, ով գործել է Հռոմկլա քաղաքում 13-րդ դարում:

Հայտնի ռուս պատմաբան Վալերի Բրյուսովը իր աշխատություններից մեկում նկարագրում է Կիլիկյան Հայաստանը՝ որպես «մարդկության հոգևոր կյանքի համաշխարհային կենտրոններից մեկը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s