Հայերը առաջին համաշխարհայինի ժամանակ

Հայերը մեծ ոգևորությամբ և կազմակերպվածությամբ մասնակցում էին դեռևս պատերազմի նախօրյակին՝ 1914թ. հուլիսի 13-ին, Կովկասում սկսված զորահավաքին, ռուսական կառավարության թույլատրած կամավորական շարժման գործընթացին:Իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը թերևս առաջին անգամ էր նման քանակությամբ մարդ զորակոչում ռուսական բանակ: Հայերի նման բարձր ակտիվությունը ռուսահայերի պատմական ավանդույթների համագործակցության նոր դրսևորում էր, ավանդույթներ, որոնք արտահայտվել էին 1806-1812, 1828-1829, 1853-1856, 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմների ժամանակ: Առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցության այդպիսի ակտիվությունը պայմանավորված էր Արևմտյան Հայաստանը թուրքական լծից՝ ֆիզիկական բնաջնջումից ազատագրելու հայ ժողովրդի վաղեմի բաղձանքով:Պատերազմին հայ ժողովրդի մասնակցության բարձր ակտիվությունը դրսևորվեց ոչ միայն ռուսական բանակին ավելի քան 250 հազար զինվոր տալով, այլև տարբեր զորատեսակների կազմում բոլոր նշանակալից ճակատամարտերում և մարտական գործողությունների ժամանակ հայազգի զինվորականների ցուցաբերած հերոսությամբ, բարձր, ավագ, միջին և կրտսեր հրամանատարական կազմում ունեցած հայերի բարձր տեսակարար կշռով:Արխիվային փաստաթղթերի և նյութերի հիման վրա կատարված մեր ուսումնասիրություններից պարզվել է, որ 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է 29 հայազգի գեներալ, որոնցից մեկը՝ ինֆանտերիայի գեներալ (Օգանովսկի), մեկը՝ հեծելազորի գեներալ (Գ.Ա.Թումանով), մեկը՝ հրետանու գեներալ (Ա.Ա.Աթաբեկով), հինգը՝ գեներալ-լեյտենանտ (Լ.Ա.Պոզոև, իշխան Կ.Ա.Թումանով, Ա.Ս.Վարտանով, Ս.Գ.Քալանթարով, Ա.Ռ.Ալախվերդով), քսանմեկ՝ գեներալ-մայոր (Լ.Ֆ.Տիգրանով, Հ.Գ.Բագրատունի, Գ.Գ.Կորգանով, Ի.Ի.Ակիմով, Վ.Տեր-Ակոպով-Տեր-Մարկոսյանց, Գ.Ա.Պոզոև, Ռ.Ա.Պոզոև, Լ.Ա.Պոզոև, Ի.Վ.Ախվերդով, Մ.Բ.Սիլիկով, Վ.Մ.Թամաշև, Վ.Պ.Լազարև, Ֆ.Ի.Նազարբեկով, Տ.Դ.Արյութինով, Ի.Ս.Բաղրամով, Ն.Մ.Մելիք-Շահնազարով, Պ.Դ.Մելիք-Շահնազարով, Պ.Ս.Սուլթան-Շահ, Դ.Գ.Բեբուտով, Ա.Ս.Դոլուխանով, Ա.Գաջաև):Հայազգի զինվորականները ակտիվորեն մասնակցել են պատերազմի բոլոր շրջանների գրեթե բոլոր ռազմական գործողություններին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s