«Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը»

Հայաստանի Հանրապետության առաջին միջպետական կապերը հաստատել է Քառյակ միության երկրների (Գերմանիա, Թուրքիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա) և անմիջական հարևանների հետ։ Ըստ Բաթումի պայմանագրի (1918 թվականի հունիսի 4)՝

  1. Հայաստանը չէր կարող դիվանագիտական կապեր ունենալ օսմանյան կայսրության դեմ պատերազմող պետությունների հետ։
  2. Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն։

Գերմանիան, դժգոհ լինելով իր ասիական դաշնակցից, համարում էր, որ օսմանյան կայսրությունը Բաթումի պայմանագրով խախտել է Բրեստ-Լիտովսկի պայմանագրով (1918 թվականի մարտի 3) նախատեսված սահմանը, ուստի, Անդրկովկասի հանրապետությունների հետ պետք է նոր պայմանագիր կնքվի։ Նախատեսվում էր Կ. Պոլսում հրավիրել նոր խորհրդաժողով։

ՀՀ դիվանագիտական հարաբերությունները Իրանի հԵՏ

Իրանը հարևան երկրներից միակն էր, որի հետ ՀՀ Կառավարությունը տարածքային և այլ կարգի վեճեր չի ունեցել և ձգտել է առևտրական ու դիվանագիտական սերտ կապեր պահպանել նրա հետ։

ՀՀ դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ

Հայ-վրացական հարաբերությունների ամենակնճռոտ խնդիրը հայկական Լոռի և Ջավախք գավառների հիմնահարցերն էին, որոնք Ռուսական կայսրության վարչատարածքային բաժանումների հետևանքով հայտնվել էին Թիֆլիսի նահանգի սահմաններում։ 1918 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թուրք, զորքերի հեռանալուց հետո Վրաստանի Հանրապետությունը ռազմակալել է այդ գավառները։ Հայկական իշխանություններին չի հաջողվել խնդիրը լուծել խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։ 1918 թվականիի դեկտեմբերին հայկական կողմը ստիպված ուժ է գործադրել, սկսվել է հայ-վրացական պատերազմ, որտեղ վրացական բանակը պարտություն է կրել։ Մեծ Բրիտանիայի զինվորական հրամանատարության միջամտությամբ ռազմական գործողությունները դադարեցվել են, և 1919 թվականի հունվարի 9-17-ը Թիֆլիսում տեղի ունեցած խորհրդաժողովում Լոռին բաժանվել է 3 մասի՝ վրացական, հայկական և «չեզոք գոտու»։ Վերջինս կառավարելու էր անգլիացի գենահաևգապետը, որին օգնելու էին վրացի և հայ տեղակալները։

ՀՀ դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ

Հայ-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների կիզակետում Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի խնդիրներն էին։ «Վիճելի» տարածքներին տիրանալու Ադրբեջանի Հանրապետության ձգտումը դարձել էր պետական քաղաքականության հիմնաքար։ Թուրքական բանակի մուտքը (1918 թվական) Անդրկովկաս սանձարձակել է մուսավաթ, կառավարությունը։ Սակայն 19181920 թվականներին հրավիրված արցախահայության 8 համագումարները չեն ճանաչել Ադրբեջանի իշխանությունը, իսկ տեղի հայկական ինքնապաշտպանության ուժերը պայքարել են մուսավաթ, և բոլշևիկյան Ադրբեջանի ոտնձգությունների դեմ։

Սևրի պայմանագիի

1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրներն ու Թուրքիան կնքել են հաշտության պայմանագիր, որն ստորագրել է նաև ՀՀ պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը։ Պայմանագրի 89-93 հոդվածներն ամբողջովին վերաբերում են Հայաստանին։ Վուդրո Վիլսոնի իրավարարությանն է հանձնվել սահմանների որոշումը ՀՀ-ի և օսմանյան Թուրքիայի միջև՝ Տրապիզոնի, էրզրումի, Բիթլիսի, Վանի նահանգներում։ Նոյեմբերի 22-ին նա հրապարակել է իրավարարի իր վճիռը, որով նշված նահանգներում Հայաստանն ստանում էր 90 հազար կմ2 տարածք, իսկ ՀՀ-ի հետ կունենար 161.330 կմ2 տարածք, ելք դեպի Սև ծով՝ Տրապիզոն նավահանգստով։ 1920 թվականի ապրիլից սկսվել է քեմալա-բոլշևիկյան մերձեցումը։ Կողմերից յուրաքանչյուրը հետապնդել է իր նպատակները։ Բոլշևիկներն Ադրբեջանի խորհրդայնացումից հետո ցանկանում էին տիրել ողջ Անդրկովկասին, իսկ քեմալականները՝ իրականացնել ազգային ուխտը։ Տարածաշրջանում ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական իրադրություն։ Մոսկվա է գործուղվել ՀՀ պատվիրակությունը՝ Լևոն Շանթի նախագահությամբ։

Հայ-ռուս ումնական բանակցությունները տեղի են ունեցել 1920 թվականի մայիսի 28-ից հուլիսի 1-ը, որոնց ընթացքում Մոսկվա է ժամանել նաև քեմալականների պատվիրակությունը, և բոլշևիկները նախապատվությունը տվել են նրանց

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s