Նախագահական և կիսանախագահական համակարգեր

Նախագահական կառավարման ձևը արդի քաղաքական ռեժիմների ցանկում բավականին տարածված ձև է։ Հատկապես այն տարածված է Լատինական ամերիկայում, որտեղ գրեթե բոլոր երկրները համարվում են նախագահական։ Նախագահական կառավարման ձևի առաջացման և տարածման մեջ ամենանշանակալի ավանդն է ունեցել ԱՄՆ-ն և այդ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։
Նախագահական երկրներում ի տարբերություն մյուս կառավարման ձև ունեցող պետությունների նախագահը կանգնած է երկրի գլխին, կառավարության ղեկավարն է և իրավունք ունի վետո դնել պառլամենտում քննարկվող հարցերի կամ պառլամենտի կողմից կայացված որոշումների վրա, նախագահները հիմնականում ընտրվում են ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով, սակայն կան երկրներ որտեղ նախագահը ընտրվում է պառլամենտի կողմից։

Կիսանախագահական համակարգ կառավարական համակարգ է, որտեղ նախագահը և վարչապետը ակտիվ մասնակցություն ունեն պետության կառավարման գործընթացում։ Պառլամենտական հանրապետությունից տարբերվում է նրանով, որ նախագահին ընտրում է ժողովուրդը։ Վերջինս ավելի շատ լիազորություններ ունի քան ֆորմալ նախագահները որոշ երկրներում և տարբերվում է նախագահական համակարգից նրանով, որ չնայած նա է ձևավորում կառավարությունը, սակայն օրենսդիր մարմիը կարող է նրան հայտարարել անվստահություն և պաշտոնանկ անել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s