Նախաքրիստոնեական հայկական գրային համակարգեր

Ըստ մարդկությանը հայտնի տվյալների, նախաքրիստոնեական շրջանում, այսինքն՝ 301 թվականից առաջ հայերն ունեցել են սեփական գրային համակարգեր։ Այժմ ապացուցված է երկու նախամաշտոցյան գրային համակարգերի՝ սեպագրերի և մեհենագրի գործածումը։ Նախամաշտոցյան գրերի մասին մեզ տեղեկություններ են հասել Կորյունից, Մովսես Խորենացուց, Փիլոն Ալեքսանդրացուց (Եբրայեցուց), Հիպպողիտոս Բոստրացուց, Վարդան Արևելցուց, Ղազար Փարպեցուց և այլն։

Ինչպես ամրագրում են հայոց պատմիչները՝ Բուզանդը, Փարպեցին և Ագաթանգեղոսը, քրիստոնեությունը տարածվեց հրով և սրով, հեթանոսական տաճարները ավերվեցին և դրանց վրա կառուցվեցին քրիստոնեական տաճարներ: Քրմերին կա՛մ ստիպում էին քրիստոնեություն ընդունել, կա՛մ ոչնչացնում էին:Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական Հայաստանի կարևորագույն հիմքերից մեկը, ըստ էության, եղել է նաև գրերի ստեղծումը: Կան նաև վկայություններ, որ Լուսավորիչը անձամբ արամերենից թարգմանել է Աստվածաշունչը և տարածել այն, բայց հիմնականում բանավոր տարբերակով:
Սահակ Պարթևը այն գործիչներից էր, ով իրականություն դարձրեց Լուսավորչի ծրագիրը՝ նոր կրոն, նոր գրեր, նոր մշակույթ և նոր քրիստոնեական Հայաստան, որը պետք է հնարավորինս քիչ աղերսներ ունենար հեթանոսական Հայաստանի հետ:Գրերի գյուտի պատմությունը գիտնականներին հայտնի է դառնում հիմնականում Մաշտոցի կրտսեր աշակերտի՝ Կորյունի,,Վարք Մաշտոցի,, աշխատությամբ, որը նվիրված է Մ. Մաշտոցին և նրա համախոհներին: ,,Վարքը,, գրվել է Մաշտոցի մահից քիչ անց՝ նրա սրբադասումից հետո և նրա աշակերտի կողմից, որը առավել հավաստի է դարձնում աշխատության փաստաժամանակագրական հավաս-տիությունը: Հետագայում, հիմնվելով Կորյունի երկի և չպահպանված այլ աղբյուրների վրա, գրերի գյուտին անդրադարձել են Ղ. Փարպեցին, Մ. Խորենացին, Սեբեոսը (7-րդ դ.): Մնացյալները բառացի կրկնում են այն փաստերը, որոնք շարադրված են վերոնշյալ հեղինակների մոտ:

Մաշտոցը հավաքում է իր աշակերտների բազմությունը, որոնք արդեն կրթվել էին Դանիելյան նշանագրերով, մեկնում է Ասորիքի Եդեսիա քաղաքը և ապա Հունաստանի Սամոսատ քաղաքը, որտեղ Մաշտոցը աստվածային տեսիլքի միջոցով ստեղծում է նոր նշանագրեր, որոնց գեղագրական կողմը և մասնիկները հույն գրիչ Հռոփանոսի միջոցով կատարելագործում է:Ընդամենը մեկ-երկու տարվա ընթացքում, ըստ աղբյուրների, հայերենով թարգմանվում էին ոչ միայն ամբողջ Աստվածաշունչը, այլև Աստվածաշնչի մեկ-նողական, դասական գրականությունը՝ դավանաբանական և քերականագիտական երկեր, գրվում են նաև ինքնուրույն ստեղծագործություններ, հիմնականում շարական-ներ և աստվածաշնչյան մեկնություններ: Սա գրերի գյուտի և հայ թարգմանական գրա-կանության զարգացման վերաբերյալ պաշտոնական շարադրանքն է, որն առաջաց-նում է բազմաթիվ հարցականներ, ուստի 18-րդ դարից սկսած ծավալվում են գիտական ուսումնասիրություններ և բանավեճեր նախ Կորյունի երկի իսկության վերաբերյալ, ապա՝ Խորենացու և Փարպեցու պատմությունների դարաշրջանի, ինչպես նաև բերված փաստերի վավերագրության մասին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s