Խորխե Բուկայի վերոնշյալ հեքիաթը պատմում է մի ջրավաճառի մասին, որն ապրում էր հեռավոր, փոքրիկ մի գյուղում։ Մի անգամ, երբ հերթական անգամ գյուղից գնում էր քաղաք՝ ջուր վաճառելու, կուժերից մեկը ճաքում է, ջուրը ամբողջ ճանապարհին թափվում։ Գնորդները կիսատ ջրով կուժին կես գին են տալիս։ Ջրավաճառը որոշում է վնասի չափը նվազեցնելու համար ավելր արագ վերադառնալ։ Եվ այդպես երկու տարի շարունակ, քանի որ նոր կուժ չէր կարող առնել։Մի օր գիշերը ճաքած կուժը արթնացնում է ջրավաճառին և ներողություն խնդրում, նաև շնորհակալություն հայտնում, որ իրեն նոր կուժով չեն փոխարինել։ Իսկ ջրավաճառւ առավոտյան կուժը վերցնում և տանում է մի տեղ, որտեղից ամբողջ քաղաքն էր երևում։ նա պատմում է, որ ճաքած կուժը չի փոխարինել նորով, քանի որ ցանկացել է գեղեցկացնել այն ճանապարհը, որը քարքարոտ էր ու ամայի։ Նա գույնզգույն ծաղիկների սերմեր էր ցանել ճանապարհի եզրին, իսկ ճաքած կուծի միջոցով դրանք ջրվել, ծաղկել և բազմացել էին։ Եվ շնորհակալություն է հայտնում իր հավատարիմ կուժին, որի շնորհիվ գեղեցկացել էր իր ամենօրյա ճանապարհը։
Հեքիաթը վերնագիրը << Սիրել բաց աչքերով>>, կարելի է մեկնաբանել այնպես, որ պետք է սիրել մարդուն, բնությունը, քեզ շրջապատող աշխարհը այնպես , ինչպես կա, որ սերն ամենից ու ամեն ինչից կարևոր է, որ ամեն բան ու ամեն ինչ այս կյանքում ունի իր տեղն ու նշանակություն՝ անկախ իր նյութական արժեքից։
Նույն վերնագրով գրել ստեղծագործական աշխատանք, որտեղ կարտահայտվեն քո մտքերը սիրո, ընկերության, նվիրվածության, հոգատարության մասին:
Ընկերությունն ինձ համար աշխարհում ամենակարևոր բաներից մեկն է։Մի բան, առանց որի ինքս չեմ կարող ապրել։Բայց ընկերության մասին պատկերացումները տարբեր են մարդկանց մոտ։Ինձ համար ընկերը հազվադեպ հանդիպող երևույթ է։Տանել չեմ կարողանում,երբ մարդիկ երկրորդ անգամ հանդիպած իրենց ծանոթին անվանում են ու ներկայացնում են որպես ընկեր։”Ես ընկերական մեծ շրջապատ ունեմ” կամ “Ես շատ ընկերներ ունեմ իմ կողքին” ու բազմաթիվ նման արտահայտություններ,որոնց բացարձակ հեռու են իրականությունից։Մարդիկ անում են այդ արտահայտություները և չեն էլ գիտակցում,որ այդ մեծ” ընկերական”շրջապատից և ոչ մեկ չգիտի ու չի հասկանում իրենց ապրածը, տեսածը, զգացածը։Նրանցից ոչ ոք պատրաստ կանգնած չէ և ձեռք չի մեկնի իրենց օգնելու ու աջակցելու համար։Մարդիկ չեն տարբերակում նրանց, ում հետ ուղղակի ժամանակ են անցկացնում, և նրանց, ում հետ ապրում են․ ուրախանում ու տխրում,անցնում հազարավոր դժվարությունների միջով,օգնում ու աջակցում,ընկնում ու բարձրանում ,կռվում և հաշտվում , ու մնում իրար նվիրված ու հավատարիմ ընկերներ։Իսկապես ընկերներ,ընկերներ ովքեր մյուսի խնդիրը վեր են դասում սեփականից,ընկերներ ովքեր իրար մասին գիտեն ամեն ինչ ու եթե անգամ վերապահումներով չեն դադարում մնալ ընկերներ։Ընկեներ, ովքեր նվիրվում են անշահախնդիր ու անմնացորդ։Ընկերներ ,որ երբեք իրար չեն մոռանա ու չեն փոխարինի իրար։
Մարդիկ իրենց ողջ կյանքի ընդացքում փնտրում են մեկին, ով կհասկանա իրենց,իրենց աշխարհայացքը,մտածելակերպը։Իսկ նման մարդկանց գտնելը շատ բարդ է,բարդ է գտնել մեկին,ով հասկանում է քո ներաշխարհը ,ով հոգեպես հարազատ է դառնում։Հենց այդ մարդկանց ես անվանում եմ ընկեր։Իսկ ընկերները շատ չեն լինում։ Սիրո և ընկերության ամենագեղեցիկ դրսևորումները նվիրվածությունն ու հոգատարությունն են։Երբեք չեմ մնա ու չեմ շփվի մեկ հետ , ով անտարբեր ու էգոիստ կլինի իմ և իմ տվածի հանդեպ։Ես ինքս, ցավոք թե բարեբախտաբար, նվիրվում ու հոգ եմ տանում մինչև վերջ ,անմնացորդ։Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պիտի լինի այդպիսին ու գնահատի նրանց, ովքեր այդպիսին են իր հանդեպ։Հակառակ դեպքում մարդիկ կդադարեն լինել այդպիսին։ Չէ՞ որ չգնահատված մարդիկ դառնում են էգոիստ ո սառնասիրտ ,ու այդպիսին դարձնում նրանց,ովեր հետո նվիրվում են իրենց,քանի որ վիրավորանքը ու չարությունը թույլ չեն տալիս տեսնել այն, ինչ ունեն այդ պահին։Այնպես որ պետք է նվիրվել ճիշտ մարդկանց։Իսկ սխալվելու դեպքում ուղղակի դասեր քաղել ու մնալ այնպիսին, ինչպիսին կային։ Դժվար է,քանի որ սխալները ճիշտ քայլերի անխուսափելի սկիզբն են։
Պարբերության մեջ կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը:
Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը մետաղադրամով առան այդ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:
