Գործողությունները կատարվում են Իտալիայի ծովափնյա հյուրանոցներից մեկում, որի պատուհաններից երևում են զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կան : Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով,- այսպես է նկարագրում միջավայրը Հեմինգուեյը։ Գլխավոր հերոսներն են մի կին և նրա ամուսինը Ջորջը։ Կինը միայնակ է։ Նա ուշադրության կարիք ուներ, որը չէր ստանում իր ամուսնուց։ Ամուսինը ավելի ձանձրալի կերպար է, անտարբեր կնոջ ու նրա ցանկությունների նկատմամբ։ Հեմինգուեյը կնոջ միայնակությունը ցույց տալու համար, համեմատում է նրան մի փոքր կատվի հետ, ում օգնություն և ուշադրություն է պետք։ Կատուն փոքր է, անօգնական, միայնակ, ինչպես և պատմվածքի գլխավոր հերոսը։ Երկրորդական հերոսներն են հյուրանոցի տերն ու աղախինը։ Կինը հյուրանոցի տիրոջից ստանում է այն ուշադրությունը, որը կուզենար ստանալ ամուսնուց․․․
Կարդալ պատմվածքը, կատարել հետևյալ լեզվական աշխատանքը
1. Դուրս գրել 5-ական բարդ և ածանցավոր բառ:
Բարդ-մահճակալ,հարդասեղան,ավտոմեքենա,զբոսայգի,տղամարդ։
Ածանցավոր-փիսիկ,նկարիչ,փոքրիկ,նստարան,ամերիկուհի։

Պատմել` հաճա՞խ են ձեր ցանկությունները կատարվում:
Ցանկությունները մեր ներքին մղումներն են ինչ-որ բան անելու, ինչ-որ բան ունենալու, ինչ-որ բան իրականացնելու։ Դրանց իրականացումը պայմանավորված է շատ գործոններով։ Բոլոր դեպքերում հնարավոր չէ հասնել ցանկությունների իրականացմանը հենց այնպես, առանց որևէ քայլ ձեռնարկելու, իսկ ավելի մեծ ու երկարատև ցանկությունների դեպքում՝ առանց մեծ ջանքերի ու աշխատանքի։ Իմ ցանկություններն էլ, բոլորի նման երբեմն իրականանում են , երբեմն՝ ոչ։ Եթե Բոլոր դեպքերում, ես նպատակասլաց մարդ եմ, և եթե ինչ-որ բան ցանկանում եմ, աշխատում եմ հասնել դրան։ Չնայած ունեցել եմ այնպիսի ցանկություններ, որոնց համար տարիներ շարունակ աշխատել եմ, սակայն հանգամանքների բերումով ստիպված եմ եղել հրաժարվել այդ ցանկությունից։