Թարգմանություն․Նավեր

Մարդիկ ջրով ճամփորդել են դեռևս  շատ հնուց: Ենթադրվում է, որ դեռ քարե դարում մարդիկ  ջրային տարածությունները հաղթահարելու համար  օգտագործել են լաստանավեր: Մի փոքր ուշ հայտնվել են  մակույկները, որոնք պատրաստված էին ծառի բների փչակներից:
Իսկական նավերը հայտվեցին, երբ առաջացավ ծովեր հատելու անհրաժեշտությունը:
Ժամանակակից հետազոտողները եկել են այն եզրակացության, որ առաջին ծովագնացներն ու նավաշինարարները եղել են հին եգիպտացիները: Մոտավորապես մ.թ.ա հինգ հազար տարի առաջ հայտնված առաջին նավերը պատրաստված էին պապիրուսից:  Նավերի արտաքին տեսքի մասին պատկերացում  կարելի է ստանալ  նորվեգացի ճանապարհորդ Թոր Հեյերդալի Ռա պապիրուսե նավերից,  որոնց նախատիպերը հին եգիպտացիների նավերն էին: Նավեր պատրաստելու համար պապիրուսից ամուր կապուկներ էին պատրաստում`  նավաքիթը և նավախելը կապելու համար, ինչպես նաև պապիրուսը ճոպաններով ձգում էին նավի լայնքով: Եգիպտացիների նավերն ունեին առագաստներ: Այդ նավերը հիմնականում օգտագործում էին Նեղոսով նավարկության  համար, սակայն հնարավոր է, որ դրանցով նաև հեռավոր ճանապարհորդությունն եր էին կատարում:  Թոր Հեյերդալը  Ռա նավով հատել է Ատլանտյան օվկիանոսը և ցույց տվել, որ եգիպտացիների նավերը կարող են գործածվել ծովային ճանապարհորդությունների համար:
Առավել հմուտ նավաշինարարներ էին փյունիկացիները նրանք նավերը պատրաստում էին մայրիներից, որը առատորեն աճում էր իրենց երկրում: Փյունիկացիներին է վերագրվում   նաև նավակողի հայտնագործությունը, որը կտրուկ բարձրացրել էր նավի  կմախքի ամրությունը: Սակայն շատ հետազոտողներ կարծում են, որ փյունիկացիները այս գյուտը օրինակել են  Կրետե կղզու նավաշինարարներից:
Այսպես թե այնպես, բայց մ.թ.ա մոտ երեք հազար տարի առաջ կային նավերի շինարարության գծագրեր, որոնք պահպանված են մինչ օրս:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s