1․ Ներկայացրե՛ք Հայկական մշակույթի զարգացման ճանապարհին եղած խնդիրները 1920-41 թթ․։
Մշակութային վերածնունդը պայմանավորված էր երկրի քաղաքական և տնտեսական առաջընթացով:1920-1941 թթ. մշակույթը հասավ հաջողությունների:Դրանք ավելի կլինեին, եթե չլինեին խորհրդային երկրում բռնաճնշումները, որոնց զոհը դարձան մեծ թվով մշակույթի գործիչներ:1924 թ. ստեղծվեց անգրագիտության վերացման աջակցող ընկերություն:
Սակայն այդ ընթացքում վերելք ապրեց մշակույթը:
Թատրոնի ստեղծման ու զարգացման գործում մեծ են ռեժիսորներ Լևոն Քալանթարի և Վարդան Աճեմյանի ծառայությունները։
1920-ական թվակաների վերջը նշանավորվեց հայկական կինոարվեստի ծնունդով, որի ստեղծման ու զարգացման գործում մեծ էր ռեժիսոր Համո Բեկնազարյանի դերը։ Այն սկիզբ առավ «Նամուս» համր կինոնկարով:
Բարձր նվաճումների հասավ ռեալիստական արձակը:Շիրվանզադեի, Պերճ Պռոշյանի, Գրիգոր Զոհրապի հետ միաժամանակ հրապարակ եկան այլ արձակագիրներ՝ Վրթանես Փափազյան, Նար-Դոս և ուրիշներ:
2․ Ի՞նչ արժեքավոր աշխատանքներ կատարվեցին հայագիտության բնագավառում։ Ներկայացրե՛ք հայ գիտնականների նվաճումները։
1947 թ. գիտությունների ակադեմիայի նախագահ ընտրվեց գիտնական, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը:Զարգացավ բազմաթիվ գիտության ճյուղեր:Վերելք ապրեց նաև տեխնիկայի բնագավառը, ավտոմատիկան, կիբեռնետիկան:
1956 թ. Արմենակ Մնջոյանի գլխավորությամբ հաջողությունների հասավ դեղանյութերի ստեղծման, կենսաբանական ակտիվ միացությունների սինթեզման ասպարեզում:
Մաթեմատիկան նույնպես վերելք ապրեց: Հայտնի են ակադեմիկոսներ` Շահինյանը և Մերգելյանը:
Պատմագիտության զարգացման գործում մեծ դեր խաղացին ակադեմիկոսներ Աշոտ Հովհաննիսյանը, Աբգար Հովհաննիսյանը, Սուրեն Երեմյանը և ուրիշներ:
Հայ գրականության դասակներ էին` Պարոնյանը, Պատկանյանը, Չարենցը, Աբեղյանը և այլոք:
3․ Համառոտ նկարագրե՛ք հայ գրականության և արվեստի զարգացումն ու ձեռքբերումները 1920-41 թթ․
Համաժողովրդական սիրո արժանացան Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Սահյանը, Կապուտիկյանը և ուրիշներ:Ստեղծագործական հարուստ ուղի ունեինք Իսահակյանը, Դեմիրճյանը, Զարյանը, Զորյանը և այլք: 1960-1970 թթ. ծնվեց <<գյուղական արձակը>>: Մաթևոսյանը և Գալշոյանը արձանագրում էին գյուղի մարդկանց գիտակցությունը և ուժը:
Մի խումբ անվանի գրողներ իրենց ստեղծագործություններում անդրադառնում են հայ ժողովրդի պատմական անցյալին:
1920-1930-ական թվականներին Խորհրդային Հայաստանում լայնորեն ծաղկում ապրեց ճարտարապետությունը : Ճարտարապետությունն արձանագրեց մեծ նվաճումներ: 20-րդ դարասկզբին ճարտարապետության գլխավոր ճյուղը քաղաքաշինությունն էր: Այս ընթացքում մեծ վերելք ապրեց, թե’ գրականությունը, և թե’ արվեստը իր բոլոր ճյուղերով: