Կանայք, ովքեր փոխել են աշխարհը

Դիանա Աբգար

1859-1937թթ

1859 թ․ Հնդկաստանում աշնան կեսերին հայ մեծահարուստ վաճառական Հովհաննես Աղաբեկի ընտանիքում ծնվեց յոթերորդ երեխան՝ Անահիտը։

Աղաբեկի ընտանիքը Հնդկաստան էր տեղափոխվել Սպահանի մերձակայքում գտնվող Նոր Ջուղայից, ուր հայերին տեղափոխել էր Պարսից շահ Աբաս Առաջինը՝ փրկելով նրանց թուրքերից։

Հնդկաստանը հայտնի էր առեւտրի համար գրավիչ հնարավորություններով, եւ ընտանիքը որոշել էր տեղափոխվել Կալակաթա։ Կալկաթան արտասավոր քաղաք էր, ուր կային շատ հայ արհեստավորներ ու վաճառականներ։ Հայերն այստեղ զարմացնում էին քարի վրա փորագրելու իրենց հմտությամբ, գորգագործությամբ, թանկարժեք քարերի մշակմամբ, ոսկերչական արվեստով ու դրամահատումով։

Աղաբեկյաններն ընտանիքում խոսում էին հայերեն։ Կանանց մենաստանում ուսանելու տարիներին Անահիտը սովորում է նաեւ անգլերեն ու սանսկրիտ։ Ի դեպ, նրա դասընկերը հնդիկ մեծ բանաստեղծ Ռաբինդրանաթ Թագորն էր։

Ուսումն ավարտելուց հետո ամուսնանում է ունեւոր առեւտրական Միքայել Աբգարի հետ։ Միքայելն Անահիտին խենթի պես էր սիրում եւ Դիանա էր անվանում։ Ահա այդպես էլ Անահիտը դառնում է Դիանա Աբգար։

Հարսանեկան ճամփորդությունը հետաքրքիր էր։ Ամուսինները շրջագայում էին Հոնկոնգում, Չինաստանում ու Ճապոնիայում։ Որոշում են բնակություն հաստատել ծագող արեւի երկրում՝ հին Կոբե քաղաքում։ Հենց այդտեղ էլ տարբեր ապրանքների արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող առեւտրային ընկերություն են հիմնում, կառուցում իրենց հյուրանոցը, որ կոչվում էր «Մեծ արեւելյան հյուրանոց»։

Աշխատանքի բերումով հայտվնում են Ինդոնեզիայում, ուր Դիանա Աբգարը տեղի թերթում հոդվածների շարք է հրապարակում Ինդոնեզիայի քաղաքների բնապահպանական վիճակի մասին։ Հոդվածները նրան ճանաչում են բերում։ Դիանան սկսում է վեպեր ու պատմվածքներ գրել։ Առաջին իսկ տպագրված պատմվածքը մեծ հաջողություն է ունենում, եւ Դիանա Աբգարը դառնում է Ճապոնիայի ամենապահանջված անգլալեզու հեղինակը։

Նրան հոդվածներ են պատվիրում «Թայմսն» ու «Ֆիագարոն»։

Ամուսնու վաղաժամ մահվանից հետո ընկերության ամբողջ պատասխանատվությունը Դիանան իր ձեռքն է վերցնում։ Նրան առաջարկում են աշխատակցել Ճապոնիայի ԱԳՆ-ի արձանագրությունների բաժնում։ Շատ արագ Դիանան դառնում է դիվանագետների շրջանում ամենավառ եւ նկատելի դեմքերից մեկը։

1909 թ․ Ադանայում հայերի դեմ նոր բռնություն է գործադրվում։ Դիանան իսկույն արձագանքում է հոդվածներով, ճապոնական եւ արտասահմանյան մամուլում իր վեպերով։ Այդ ժամանակ նամակագրություն է վարում հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչների հետ, որոնց թվում էր նաեւ Նյու Ջերսիի նահանգապետ Վուդրո Վիլսոնը։

Թերթերում գրում էին, որ Դիանա Աբգարի ընկերությունը վերածվել է դիվանագիտական առաքելության գրասենյակի հայ փախստականների համար, իսկ տունը՝ ժամանակավոր կացարանի։ Դիանայի շնորհիվ հարյուրավոր ընտանիքներ են փրկվում։ Նրա երաշխավորումով Ճապոնիայի իշխանություններն ու եվրոպական երկրների հյուպատոսները հայ փախստականներին անցագրեր էին տալիս, իսկ շոգենավային ընկերությունները տոմսերը տրամադրում մեծ զեղչերով։

1918թ․ Հայասանի Առաջին Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչեց Ճապոնիան, ինչը մեծապես Դիանա Աբգարի գործունեության շնորհիվ էր։

1920թ․ հուլիսին՝ Սեւրի պայմանագրի ստորագրման նախօրեին, ՀՀ վարչապետ եւ արտգործնախարար Համազասպ Օհանջանյանը Դիանա Աբգարին դիվանագիտական ներկայացուցիչ եւ Հայաստանի գլխավոր հյուպատոս նշանակեց Հեռավոր Արեւելքում, իսկ Ճապոնիայում՝ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։

Դիանա Աբգարն աշխարհի առաջին կին դեսպանն էր։ University Press of America-ն գրել էր․ «Դիանա Աբգարի շնորհիվ Հայաստանը դարձավ առաջին պետություններից մեկը, ով կանանց ձայնի իրավունք է շնորհել»։ 

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s