Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը

ա/ Անկախության հռչակումը։ Արցախյան ազատագրական պատերազմը
բ/ ԼՂՀ միջազգային դրությունը:

Արցախյան ազատամարտ, Արցախիհայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում էր նվաճել Արցախը։ Չարդախլու հայկական գյուղում 1987 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից Ադրբեջանական ԽՍՀ-ում սկսվեց հայերի բնաջնջում, ինչից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի։

Արցախյան գոյամարտը սկիզբ է առել 1918-1920 թվականներին։ Այս շրջանում Արցախը դե յուրե մաս չի կազմել որևէ պետության, այդ թվում՝ Ադրբեջանի։ Օսմանյան Թուրքիայի ճնշման տակ ստորագրված Բաթումի պայմանագրով, նոր կազմավորվող Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս էին մնացել բազմաթիվ հայաբնակ տարածքներ, այդ թվում և Արցախը։ Դրանից օգտվեցին նորաստեղծ Ադրբեջան կոչված պետության ղեկավարները՝ Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը և այլ հայկական հողեր հայտարարելով իրենց պետության մաս, սակայն տեղի բնակչությունը վճռական դիմադրություն ցույց տվեց օկուպանտներին։ Այնուամենայնիվ, Գարդմանն ու Նախիջևանը մնացին Ադրբեջանի վերահսկողության տակ։

Իր ինքնորոշման իրավունքը իրագործելու համար, Արցախի ժողովուրդը ընտրեց ժողովրդական ներկայացուցչություն (պառլամենտ)՝ Արցախահայության Համագումարը, որը 1918-1920 թվականներին ներկայացնում էր Արցախի գերագույն լիազոր օրգանը։ Ադրբեջանական կառավարությունը փորձեց Արցախի Հանրապետությունը անեքսիայի ենթարկել Օսմանյան Թուրքերի օգնությամբ։

Արցախյան ազատագրական պատերազմը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունն է 1988-1994 թվականներին։ Կոչվում է նաև Արցախյան ազատագրական պատերազմ 1988-1994 կամ արցախա-ադրբեջանական զինված հակամարտություն։ 1988 թվականից մինչև 1991 թվականի ապրիլի 30-ը կրել է հիմնականում տեղային բնույթ և դրսևորվել համապարփակ շրջափակման, պետական ու անհատական ունեցվածքի ավարառության, բերքի և ցանքատարածությունների փչացման կամ բերքահավաքին խոչընդոտելու, հայկական բնակավայրերի, մերձակա օժանդակ տնտեսությունների ու արտադրական ձեռնարկությունների վրա ավազակային հարձակումների և հակաօրինական այլ գործողությունների տեսքով։ Դրանց հաջորդել են կազմակերպված ու բացահայտ զինված ներխուժումները և տարածքներ զավթելու, հայ ազգաբնակչությանը բռնի տեղահանելու նպատակով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները։

Արցախյան շարժման առաջին իսկ օրերից (1988 թվականի փետրվար) Ադրբեջանում սկսվել է սանձարձակ հակահայկական քարոզչական պատերազմ։ «Հայերին բնաջնջել, հողն արյամբ նվաճել» և այլ մոլեռանդ կոչերով հագեցած ադրբեջանական պետական քարոզչությունը գրգռել է ամբոխին, ինչի հետևանքով Ադրբեջանում սկսվել են հայերի նկատմամբ բացահայտ բռնարարքներ ու ջարդեր։

Հակառակորդը դիմել է տնտեսական շրջափակման ամենատարբեր ձևերի՝ արտաքին աշխարհից, մանավանդ Հայաստանից ԼՂԻՄ-ի մեկուսացմանը, ժողովրդատնտեսական բեռների, սննդամթերքի, վառելանյութերի և առաջին անհրաժեշտության այլ իրերի ներկրման կամ տեղափոխման արգելակմանը ևս։ Դադարեցվել է երկաթուղային շարժակազմերի և բեռնատար ավտոմեքենաների մուտքը ԼՂԻՄ, արգելափակվել են մարզի ներքին հաղորդակցության ավտոճանապարհները։

Սկսվել են Սումգայիթի, Գանձակի, Բաքվի հայ բնակչության ջարդերն ու տեղահանությունները (տես Սումգայիթի ջարդեր, Բաքվի ջարդեր, Կիրովաբադի ինքնապաշտպանություն), որոնք պատերազմական գործողությունների յուրօրինակ դրսևորում էին՝ ուղղված Արցախի ու արցախցիների դեմ, քանի որ այդ քաղաքների հայերի մեծ մասը արցախյան ծագում ուներ կամ ծնվել էր հենց Արցախում։

Ադրբեջանական ագրեսիայի առաջին թիրախներ են դարձել Հյուսիսային Արցախի բնակավայրերը։ Դեռևս 1987-ի վերջերին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ստորաբաժանումները բռնություններ են իրագործել մարշալներ Հովհաննես Բաղրամյանի ու Համազասպ Բաբաջանյանի ծննդավայր Չարդախլու գյուղում և այն հայաթափել։ Դա և 1990 թվականի հունվարի 12–14-ին Ազատի, Գետաշենի ու Մանաշիդի վրա հարձակումները դարձել են Հյուսիսային Արցախի հայության բացահայտ բռնի տեղահանության սկիզբը, ինչն ավարտին է հասցվել հակամարտության հերթական փուլի ընթացքում։

Ագրեսիայի այդ նախապատրաստությունները, այդ թվում՝ 1988 թվականի փետրվարից մինչև 1991թվականի ապրիլն ընկած ժամանակամիջոցում ադրբեջանցիների ավազակախմբերի, Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ՄՀՆՋ-ի և ԽՍՀՄ ներքին զորքերի ստորաբաժանումների համատեղ պատժիչ գործողությունները, անձնագրային ռեժիմի պահպանման քողի տակ իրականացված ձերբակալությունները, բռնությունները և սպանությունները, արցախահայությանն ի վերջո կանգնեցրել են զինված ինքնապաշտպանության դիմելու անհրաժեշտության առջև։

Մանավանդ, 1991 թվականի ապրիլի 30-ին Կենտրոնի ձեռնարկված «Օղակ» ռազմական գործողությունը, որի ընթացքում հայաթափվել են Հյուսիսային Արցախի Գետաշեն ու Մարտունաշեն բնակավայրերը, Հադրութի շրջանի ծայրամասային գյուղերը և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշըրջանը, փաստորեն հաստատել է հիմնահարցը պատերազմի միջոցով լուծելու Ադրբեջանի որդեգրած քաղաքական գծի անշրջելիությունը։

ՂԱՊ-ը կարելի է բաժանել 5 հիմնական փուլերի, որոնք ընդմիջվել են ընդհանուր և կարճատև օպերատիվ հրադադարներով։

  • Առաջին փուլ՝ 1988 թվականի փետրվարի 22 — 1990 թվականի հունվարի 19-ը. սկսվել է Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակմամբ, ավարտվել Հյուսիսային Արցախի (Ազատ, Գետաշեն և Մանաշիդ), Մարտունիի շրջանի (նաև շրջակա հայկական բնակավայրերի) վրա հարձակումների կասեցմամբ և Բաքվի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով։
  • Երկրորդ փուլ՝ 1991 թվականի ապրիլի 30 — 1992 թվականի մայիսի 18-ը. սկսվել է «Օղակ» ռազմական գործողությամբ, ավարտվել Լաչին քաղաքի կրակակետերի ճնշմամբ և Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնմամբ։
  • Երրորդ փուլ՝ 1992 թվականի հունիսի 12 — 1993 թվականի հունվարի 20-ը. սկսվել է Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հակառակորդի խոշորածավալ հարձակումներով և ավարտվել մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցմամբ, ինչպես նաև հակամարտության գոտում ուժերի ընդհանուր հավասարակշռության ստեղծմամբ։
  • Չորրորդ փուլ՝ 1993 թվականի փետրվարի 5 — նոյեմբերի 1-ը. սկսվել է Մարտակերտի ռազմաճակատում Արցախի Հանրապետության ԻՊՈՒ-ի լայնածավալ հակահարձակմամբ և ավարտվել Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախման ռազմական գործողությամբ։
  • Հինգերորդ փուլ՝ 1993 թվականի դեկտեմբերի 15 — 1994 թվականի մայիսի 17-ը. սկսվել է Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակմամբ և եզրափակվել արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի հաստատումով (տես Բիշքեկյան արձանագրություն)։

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը

Անկախության հռչակումը։ Արցախյան ազատագրական պատերազմը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s