<<Հոյակապ դար>> հեռուստասերիալը հեռարձակվել է 2011 թվականից։ Պատմում է Օսմանյան կայսրության ամենաերկար տիրող սուլթանի` Սուլեյման I-ի և Հյուրեմի մասին։ Վերջինս շարքային ստրուկ աղջնակ էր, ով հետագայում դառնում է Սուլեյմանի կինը։ Հեռուստասերիալը լուրջ քննադատություն է առաջացել մի շարք դիտորդների կողմից, որոնք գտնում են, որ սուլթանի կերպարը սերիալում «անհարգալից» և «անպարկեշտ» վերաբերմունք է պատմական սուլթանի անձի նկատմամբ։Սերիալը քննադատության է արժանացել ոչ միայն հասարակ քաղաքացիների այլևս Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ։Ինչո՞ւ է Թուրքիայի նախկին վարչապետը <<պատերազմել>> սերիալի հետ.Դեռ նոյեմբերին Էրդողանը խիստ քննադատել էր սերիալի ստեղծագործական թիմին՝ ասելով. «Դա մեր իմացած Սուլեյմանը չէ»՝ նկատի ունենալով, թե ինչպես է նա պատկերված սերիալում. մեծ տիրակալը էկրանին ավելի շատ կնամոլ ու հարբեցող է:«Իմ ազգի առաջ ես դատապարտում եմ թե այդ սերիալի ռեժիսորին, թե հեռուստաընկերության սեփականատիրոջը: Մենք արդեն նախազգուշացրել ենք իշխանություններին և սպասում ենք դատական վճռի», – ասել էր Էրդողանը: Իսկ Էրդողանի իսլամիստական Արդարություն և զարգացում կուսակցությունից հայտնել էին, որ 2013-ից արգելվելու է «Հոյակապ դարաշրջանի» ցուցադրումը:Տեսարանները որոնք հատկապես վրդովմունք էին առաջացրել թուրք հասարակության մի մասի մոտ ,նկարագրում էին Սուլեյմանին ինչպես ամբողջ ժամանակը հարեմում անցկացնող ,խնջույքներով ու կանանցով տարված մի մարդու։ Սակայն ոչ բոլորն էին նրա հետ համամիտ։ Քննադատները նշում են, որ ամենայն հավանականությամբ նա իրեն մերօրյա սուլթան է պատկերացնում: «Վարչապետի համար… սուլթանը ձիու թամբին հոյակապ է, իսկ սուլթանը գինարբուքին՝ ոչ». Սերիալի Պրոդյուսերներն էլ ,որոնք մեծ աուդիտորիայի ուշադրություն էին գրավել ֆիլմով ու ֆիլմի շնորհիվ ավելացրել այդ ժամանակաշրջանի մասին պատմող գրքերի վաճառքը, հայտարարել են ,որ նրանք ավելացրել են որոշ էլեմենտներ կապված , Սուլթանի ու Հյուրեմի սիրո վերաբերյալ ,կերպարներին ավելի մարդկային ու զգացմունքային ներկայացնելու համար։Սակայն ինչպես արդեն գիտենք շատերի ու Էրդողանի համար դա պատմության խեղաթյուրում ու վիրավորանք է իրեն նախնիներին։Սուլեյմանը թուրքերի համար հայտնի է որպես<< Օրինաստեղծ>>,մեկը ով հզորացրել ու մեծ ուժ է տվել Օսմանյան կայսրությանը։Սակայն այս մասին խոսել է Մուստաֆա Աքյոլը ,ով հաճախ է գրում կրոնական ու քաղաքական թեմաներով թուրքական թերթերի համար։ Նա նման քննադատությունները բացատրել է նրանով,որ ժողովրդի պատկերացումներում չափազանց ուրճացված ու իդիալականացված է Օսմանյան կայսրությունը։Քիչ չեն եղել Օսմանյան այդպիսի սուլթաններ,որոնք գուցե իսլամի արժանի հետնորդներ էին,սակայն անսխալ չէին և անմեղ։