Վերլուծություն

Բակունցի Միրհավ պատմվածքը երկու մանկության ընկերների Դիլան Դայու ու Սոնայի դժբախտ սիրո մասին է։Նրանք սիրահարված էին իրար փոքր տարիքից,սակայն նրանց բախտ չի վիճակվում միասին լինել,քանի որ Սոնան ամուսնանում է իրենց հարուստ հարևանի հետ։Սակայն զգացմունքները ամենևին չեն սառում,և Սոնան դավաճանում է իր ամուսնուն սիրելիի հետ․․․Այն ժամանակ երբ գրելվել է այս ստեղծագործությունը մարդիկ ունեին այլ մտածելակերպ ու ախշարհայացք։Այն ժամանակ մարդիկ այս քայլը ոչ մի կերպ չէին արդարացնի,և իսկապես ցանկացած մարդ պիտի պատասխանատվություն կրի իր ընտանիքի համար,սակայն Սոնային մեղադրել ես չեմ կարող։Ես ինքս չգիտեմ ,թե ինչպես կպահեի ինձ այդ իրավիճակում,չէ որ դա ոչ թե աղջկա սրտի ,այլն ծնողների որոշումներ։ Սրտին դեմ գնալը հեշտ չէ, հեշտ չէ ապրել մի մարդու հետ,ու մտածել այլ մարդու մասին,հասկանալ, որ դուք երբեք չեք կարող միաին լինել։Պատմության ողջ ողբերգությունը միայն չստացված սերը չէր ,այլ այն որ Սոնան մահանում է ծննդաբերության ժամանակ։Ակսել Բակունցը Սոնային համեմատում է մի գեղեցիկ թռչնի՝միրհավի հետ,քանի որ երբ մի անգամ Դիլան Դային Գնացել էր միրհավ որսալու ,նա տեսնում է մի միրհավի ,

նշան բռնում և կրակում: Թռչունը վայր է ընկնում և երբ Դիլանը արդեն իր որսի մոտ էր, մոտենում է անտառապահը, զայրանում և զարկում տղայի ուսին: Երբ Դիլանը ուշքի է գալիս Միրհավը փախչել էր՝ իր հետևից թողնելով երկու փետուր: Եվ ինչպես Սոնան գնաց իր հետևից թողնելով միայն հիշողություններ, այնպես էլ միրհավ թռչեց հեռացավ, թողնելով երկու փետուր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s