1.Ք.ա 401թին Քսենոփոնը անցնում է Հայաստանի տարածքով ։Նա տեղեկացնում է ,որ այդ ժամանակ Հայաստանի սատրապը Երվանդ 2-րդն էր, ով սեփական պատկերով դրամներ է հատել։Քսենոփոնը Հայաստանը նկարագրում է որպես շատ հարուստ բարեկեցիկ ու հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր։Նա նշում է ,որ չկար մի տուն ,որտեղով նա չանցներ և հյուրասիրության չարժանանար։Նրան հյուրասիրում էին բազմաթիվ խմիչքներով ու մսեղենով ։Նա ասում է որ այստեղ առաջին անգամ տեսել է գարեջուրը ,որը ըստ նրա նկարագրության գարուց պատրաստված գինի էր,որի երեսին լողում էին գարու հատիկներ։