Կենտրոնամետ, աջեր, ձախերԿուսակցությունների դասակարգման չափանիշ է քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքը։ Ըստ այս չափանիշի առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝աջերձախերցենտրիստներ կամ կենտրոնամետներԱյս դասակարգման ավանդույթը գալիս է Ֆրանսիայից, երբ 19-րդ դարի սկզբներին ֆրանսիական սենատում, այն քաղաքական ուժերը, ովքեր նստած էին թագավորի աջ կողմում, նրանք աջերն էին և կողմնակից էին թագավորին, իսկ ովքեր ձախում էին՝ ընդդիմադիր էին, իսկ ովքեր կենտրոնում էին՝ չեզոք էին։Խորհրդային տարիներին աջերի և ձախերի դասակարգումը մի փոքր այլ տեսք ուներ։ Մասնավորապես, կոմունիստները իրենց համարում էին աջեր, քանի որ հանդես էին գալիս գոյություն ունեցող կարգերի պահպանման օգտին, իսկ ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցներին համարում էին ձախեր։ Ժամանակակից պայմաններում քաղաքական դաշտի աջ թևն են կազմում լիբերալ-պահպանողական և ազգայնական կուսակցությունները, իսկ ձախ թևը՝ մարքսիստական, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունները։ Աջ և ձախ կենտրոններում հայտնվում են այն քաղաքական ուժերը, որոնք լոյալ են վերաբերվում գործող քաղաքական ուժերին, կողմնակից են համագործակցության և կոմպրոմիսների։ Մասնավորապես, Ձախ-կենտրոնամետ քաղաքական կուսակցությունների թվին են պատկանում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, իսկ աջ-կենտրոնամետ՝ նեոպահպանողականները և այլն։ՍոցիալիզմՍոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։ Նրանք, ովքեր կողմնակից են սոցիալիզմին, հիմնականում խոսում են սոցիալական սեփականության, սոցիալական վերահսկողության կամ արտադրական միջոցների սոցիալականացման մասին ՝ որպես սոցիալիստական տնտեսական համակարգի տարբերակիչ դրական հատկանիշ:Սոցիալիզմի սկզբունքները վերջնականապես և գիտականորեն հիմնավորեցին Մարքսն ու Էնգելսը։ Նրանք ասում էին, որ հասարակությունն այնքան կզարգանա, որ կստեղծի հատուկ տնտեսական և սոցիալական համակարգ, ուր հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է աշխատի ըստ իր ընդունակությունների և իր ստեղծած բարիքներից պետք է ստանա կատարած աշխատանքի որակի և քանակի համապատասխան։Սոցիալիզմի բարձրագույն օրենքը և նպատակը աշխատավորների նյութական և հոգևոր հարաճուն պահանջմունքները լիովին բավարարելն է՝ տնտեսության պլանաչափ, անճգնաժամ զարգացման, արտադրողական ուժերի արագ աճի, գիտատեխնիկական առաջընթացի, աշխատանքի արտադրողականության, արտադրության ինտենսիվացման և արդյունավետության բարձրացման հիման վրա։ԴեմոկրատիաԴեմոկրատիան (ժողովրդավարություն) կազմակերպման ձև է, որտեղ պետական իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է։ Այնտեղ գերակայում է իրավունքն ու սահմանադրությունը և հաշվի է առնվում բոլորի կարծքիքը։Ժողովրդավորության հիմնական սկզբունքներից են՝Հավասարություն։ Օրենքի առջև բոլորը հավասար են՝ անկախ էթնիկ, սեռական, կրոնական և այլ պատկանելիությունից։Քաղաքացիների մասնակցությունը։ Քաղաքացիներն ունեն ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություն մասնակցելու քաղաքական կյանքին։Ընտրություններ։ Ընտրությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներին իրենց ձայնը տալու նախընտրած թեկնածուներին, որոնք հետագայում կներկայացնեն իրենց շահերն ու իրավունքները քաղաքական որոշումների ընդունման գործընթացում։Հաշվետվողականություն և թափանցիկություն։ Հաշվետվողականությունը լինում է ուղղահայաց և հորիզոնական։ Ուղղահայաց հաշվետվողականության ժամանակ պաշտոնյան կամ առաջնորդը հաշվետվողականություն է ներկայացնում իրենց որոշումների և գործունեության մասին քաղաքացիների առջև, իսկ հորիզոնականը՝ հաշվետվողականությունն է պաշտոնյաների միջև, որն առավել արդյունավետ է դառնում թափանցիկության ապահովման միջոցով՝ այսինքն պաշտոնյան մանրամասն ներկայացնում է իր գործունեությունն ու որոշումները բոլորի առջև։Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ։ Ժողովրդավարական վարչակարգերը պաշտպանում են մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունները։Մանրամասն՝ այստեղԻմպերիալիզմԻմպերիալիզմ կամ կայսերապաշտությունը կապիտալիզմի բարձրագույն ու վերջին ստադիան է, որ բնութագրվում է խոշոր մոնոպոլիաների ու ֆինանսական կապիտալի տիրապետությամբ, հումքի աղբյուրների ու արտահանման շուկաների, օտար տերիտորիաների գրավման և ուրիշ ժողովուրդների շահագործման համար կապիտալիստական տերությունների միջև մղվող պայքարով, որը հանգեցնում է պարբերական ագրեսիվ պատերազմների և աշխարհի նոր բաժանումների:Իմպերիալիզմի բնորոշիչներն են.Չորս տեսակի մոնոպոլիաների ձևավորում՝ կարտել, սինդիկատ, տրեստ, կոնցերն,Արտադրության ու բանկային կապիտալի միավորում ֆինանսական կապիտալի մեջ,Ավարտված է աշխարհի տարածքային բաժանումը, ինչն էլ անխուսաելիորեն հանգեցնում է նոր վերաբաժանման համար պատերազմի.Օլիգարխիայի առաջացում,Մոնոպոլիստական միությունների առաջացում, որոնք աշխարհը բաժանում են իրար մեջ:ԱզգայնականությունԱզգայնականություն, նացիոնալիզմ, քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։ Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։Իրականում ազգայնականությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհայացք, որի շրջանակներում գիտակցվում են ազգային արժեքները այլ արժեքների շարքում։ Այն ազգային գիտակցության բազմաթիվ ձևերից մեկն է, որը ծնվում է ազգային զարթոնքի ընթացքում։ Աշխարհը բաժանված է ազգերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ինքնությունը, անցած պատմությունն ու նպատակները։ Ազգն է բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի աղբյուրը։ Սեփական ազգի նկատմամբ հավատարմությունն է, որ պետք է գերակա լինի ազգի յուրաքանչյուր անդամի համար։ Մարդու խմբային ինքնության բոլոր դրսևորումների մեջ ազգայինը ամենահիմնականն ու տարողունակն է։ՇովինիզմՇովինիզմը գաղափարախոսություն է, որի էությունը կայանում է ազգային գերակայության քարոզումը խտրականության «իրավունքը» հիմնավորելու և այլ ժողովուրդներին ճնշելու նպատակով։ Ազգայնականության ծայրահեղ տեսակներից է, որի ժամանակ ազնիվ նպատակներին հասնում են անպետք միջոցներով։ Ի տարբերություն ազգայնականների, որոնք «բարձրացնում են» իրենց ազգը՝ այն «առաջինը» դարձնելու նպատակով (ամենալավը), շովինստները (նույն նպատակով՝ տեսնել իրենց ազգը առաջինը) թույլ են տալիս իրենց «գցել» (ստորացնել) ուրիշ ազգությունների ներկայացուցիչներին, այսինքն առաջինների շարժիչ ուժը «սերն է սեփականի նկատմամբ», երկրորդներինը՝ «ատելությունը ուրիշների նկատմամբ»։ Ահա թե ինչու ազգայնականության գաղափարաբանները միշտ հանդես են գալիս ազգերի հավասարության օգտին, այն դեպքում երբ շովինիստները հակառակն են անում՝ իրենց ազգին օժտելով հատուկ իրավունքներով։Շովինիզմը բառը եկել է Նիկոլա Շովենի անունից, որը Նապոլեոն Բոնապարտի կիսաառասպելական զինվորն էր։ Շարունակաբար մասնակցել է ֆրանսիական հեղափոխությանը և Նապոլեոնյան պատերազմներին (1799-1815)։ Չնայած, որ բոնապարտիզմը այնքան էլ մեծ ժողովրդականություն չէր վայելում 1815 թվականից հետո՝ Շովենը շարունակում էր մնալ Նապոլեոնի հավատարիմ հետևորդը՝ դարձածալում կրելով մանուշակ, ինչը հավատարմության նշան էր իր տապալված կայսերը։ Համաձայն առասպելի՝ Շովենը հավատարիմ էր մնում՝ չնայած աղքատությանը, անաշխատունակությանը և վիրավորանքներին։ Նա աստվածացնում էր կայսերը, նրան ամեն ինչում ճիշտ էր համարում և պատրաստ էր պատերազմել ամբողջ աշխարհի դեմ նրա կողքին։ՊացիֆիզմՊացիֆիզմը բռնությանը դիմադրելու գաղափարախոսություն է հանուն վերջինիս վերացման։ Պացիֆիստական շարժում, շարժում հանուն խաղաղության, հասարակական շարժում, որը հակազդում է քաղաքական խնդիրների պատերազմական լուծման մեթոդներին՝ դատապարտելով դրանց անբարոյականությունը։Պացիֆիստները դատապարտում են ցանկացած պատերազմ՝ հերքելով այն հնարավորությունը, որ պատերազմները կարող են լինել արդարացի, ազատարար, սրբազան և այլն։ՍոցիալդեմոկրատիաՔաղաքական հոսանք միջազգային բանվորական շարժման մեջ, որն իր նպատակն էր համարում կապիտալիզմի դեմ պայքարելը, բայց հետագայում վերածվեց մանրբուրժուական օպորտունիստական հոսանքի՝ դառնալով կապիտալիզմի հենարանը՝ բանվորական հեղափոխական շարժման դեմ մղած նրա պայքարում։ԼիբերալիզմԱզատականություն, լիբերալիզմ, քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը։ԿապիտալիզմԿապիտալիզմ, տնտեսական համակարգ, որում արտադրության միջոցները պատկանում են մասնավոր սեփականատերերին։ Ձեռնարկությունները արտադրում են շուկայի համար ապրանքներ, իսկ շուկան կարգավորվում է պահանջարկի և առաջարկի հարաբերակցությամբ։ Տնտեսագետները հաճախ կապիտալիզմը ներկայացնում են ազատ շուկայական համակարգ, որը կառավարվում է մրցակցությամբ։ Կապիտալիզմի երկար պատմություն ունեցեող արևմտյան պետություններում գործող տնտեսական համակարգերը համարվում են ազատ մրցակցության և պետական վերահսկողության խառնուրդ։Սոցիալ-լիբերալիզմՍոցիալական լիբերալիզմը, որը նաև հայտնի է որպես ձախ լիբերալիզմ Գերմանիայում, ժամանակակից լիբերալիզմ Միացյալ Նահանգներում և նոր ազատականություն Միացյալ Թագավորությունում, քաղաքական փիլիսոփայություն և լիբերալիզմի բազմազանություն է, որը հավանություն է տալիս կարգավորվող շուկայական տնտեսության և քաղաքացիական և քաղաքական իրավունքների ընդլայնմանը:Սոցիալական լիբերալ քաղաքականությունը լայնորեն ընդունվել է աշխարհի մեծ մասում: Սոցիալական լիբերալ գաղափարներն ու կուսակցությունները հակված են համարվել կենտրոնամետ կամ ձախակենտրոն: Ակնկալվում է, որ սոցիալական լիբերալ կառավարությունը կքննարկի տնտեսական և սոցիալական խնդիրներ, ինչպիսիք են աղքատությունը, առողջապահությունը, կրթությունը և կլիման, օգտագործելով կառավարության միջամտությունը, միևնույն ժամանակ շեշտը դնելով անհատի իրավունքների և ինքնավարության վրա: