Մոխրագույն կռունկ

Մոխրագույն կռունկը կռունկների ընտանիքին պատկանող, բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում: Մարմնի երկարությունը 110-120 սմ է, թևերի բացվածքը՝ 220-245 սմ, կենդանի զանգվածը՝ 4-5,5 կգ։ Հասուն կռունկի փետրածածկը մոխրագույն է, գլուխը՝ սև՝ սպիտակ շերտով, որը գլխի կողքով տարածվում է մինչև սև վիզը։ Աչքերն ու գագաթի բիծը կարմիր են, ոտքերը՝ երկար և սև, պոչին կա մեծ փետրածփքերի փունջ։ Երիտասարդ կռունկի գլուխը և վզի վերին մասը նարնջադարչնագույն են։ Թռչում է թևերի հզոր թափահարումներով և երկարատև սավառնումներով, գլուխը, վիզը և ոտքերը ձգած, որոնք թռիչքի ընթացքում մարմնի համեմատ թվում են ներքև խոնարհված։ Հայաստանում մշտապես բնադրել է Սևանա լճի ջրավազանում, գլխավորապես՝ Գիլլի լճի եղեգնուտներում: Վերջին տարիներին բնադրավայրերը հայտնաբերվել են Աշոցքի, Տավուշի և Ստեփանավանի շրջաններում։

Հայաստանի համար քիչ տարածված տեսակ է, որի թվաքանակը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է: Տեսակը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ:

Աշոցքի շրջանում ամեն տարի բնադրում են 2-3, Տավուշի շրջանում` 4-5, Ստեփանավանի շրջանում` 2 զույգ: Հայաստանում բնադրում են, հավանաբար, մոխրագույն կռունկի մոտ 10 զույգ:

Թվաքանակի վրա բացասական ազդեցություն են թողնում ճահճացած տարածքների չորացումը և մարգագետինների ինտենսիվ օգտագործումը որպես արոտավայրեր:

Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s