Տերությունների և միջազգային հանրության վերաբերմունքը

Օսմանյան Թուրքիայի հայաջինջ քաղաքականության մշակման ու իրականացման հովանավորն ու ակտիվ գործակիցն էր եղել կայզերական Գերմանիան։ Կ. Պոլսում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմը եթե 1915 թվականի փետրվարին հաղորդում էր իր կառավարությանը «չարգելակել հայերի դեմ ձեռնարկվող քայլերին», ապա հուլիսի 7-ին հեռագրեց կանցլեր Բետման Հոլվեգին, որ կյանքի է կոչվում «թուրքական պետության մեջ հայ ազգի ոչնչացման նպատակը»։ Արևմտյան մեծ տերությունները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ, ի վիճակի չեղան ձեռնարկել գործնական միջոցներ հայերի բնաջնջման գործընթացը կանգնեցնելու ուղղությամբ։ Առաջին աշխարհամարտից հետո չպատժվեցին նրա հանցավորները, այդ թվում՝ թուրք ջարդարարները։ Թեև դեռ 1915 թվականի մայիսի 24-ին Ռուսական կայսրության, Անգլիայի ու Ֆրանսիայի կառավարությունները Թուրքիային ներկայացրին հռչակագիր՝ նախազգուշացնելով, որ նրա կառավարողները պատասխանատվություն կկրեն կատարած հանցագործությունների համար, բայց այն մնաց թղթի վրա։ Հայերի ցեղասպանության դեմ վճռական բողոքի խոսք ասացին միջազգային ականավոր մի շարք գործիչներ։ Կարլ Լիբկնեխտը, դատապարտելով Օսմանյան կայսրությունում կազմակերպված հրեշավոր սպանդը, շեշտեց, որ դրա հանցավորները գերմանա-թուրքական կառավարողներն են, որոնց ձեռքերը թաթախվել են «հայերի արյան մեջ»։ Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։ ԱՄՆ-ը երեք անգամ (1916, 1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s