«Ցեղասպանություն-Գենոցիդ».

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: 1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Հայ ժողովուրդը բազմադարյա գոյության ընթացքում ստիպված է եղել իր վրա կրել ցեղասպանության դաժան ու անդառնալի հետևանքները։ Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածները, 1988-1990 թվականներին Բաքվում, Սումգայիթում տեղի ունեցած կոտորածները։ Բայց հայ ժողովրդին << ցեղասպանելու>> փորձեր եղել են շաատ ավելի վաղ ժամանակներում։ Միթե ցեղասպանության նպատակներ չէին հետապնդում պարսիկները , երբ փորձում էին պարտադրել զրադաշտականությունը հայ ժողովրդին, երբ գողանում ու կրոնափոխ էին անում հայ մանուկներին, երբ ավերում ու փակում էին հայկական դպրոցները, երբ գերեվարում ու սպանում էին հայ կանանց ու աղջիկներին․․․․Նշված բոլոր վայրագությունները համապատասխանում են ցեղասպանության մասին Համաձայնագրի կետերին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s