«Թմկաբերդի առումը»

  Թմկա տիրուհին Հովհաննես Թումանյանի << Թմկաբերդի առումը>> պոեմի գլխավոր հերոսուհին է, նրա գործունեության հետ է կապված պոեմի գործողության ընթացքն ու վախճանը։ Ո՞վ էր Թմկա տիրուհին: Նա հերոսին անսահման ուժ և կարողություններ ներշնչող, բայց և միաժամանակ նրան խորտակող կին էր։

Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին,

Թե չըլինին կինն ու գինին։

Նա չքնաղ, սևաչյա  կին էր, ով գրավել էր Թաթուլի սիրտը, ով կարողացել էր ստիպել աժդահա Թաթուլին հավատալ իրեն։ Նա կեղծավոր էր, խորամանկ, եսասեր և հպարտ: Նադիր  Շահը  երկար պայքարելով Թաթուլի դեմ և տեսնելով, որ ոչնչի չի կարողանում հասնել, դիմել էր խորամանկ քայլի։ Նա ուղարկել էր իր աշուղներից մեկին Թմբկաբերդի տիրուհու մոտ, որպեսզի նա արտահայտի Շահի սերը տիկնոջ հանդեպ։ Թմբկա տիրուհին լսելով աշուղին ընկել էր շփոթմունքի մեջ․ չէր ուզում դավաճանել Թաթուլին, բայց Շահի հարստությունը ի վերջո գերել էր նրան։ Թմկա տիրուհու կերպարը նման է Ավետիք Իսահակյանի << Լիլիթին>>, այն տարբերությամբ, որ ի տարբերություն Լիլիթի, Թմկա տիրուհին զղջում է իր արարքների համար։

Այո, հանուն հարստության Թմկա տիրուհին գնաց դավաճանության։ Դավաճանեց շահամոլությունից դրդված։ Իսկապես, դավաճանությունը մեծ չարիք է, որը ծնվում է տարբեր դրդապատճառներից և հանգեցնում բազում աղետալի հետևանքների։ Դավաճանում են վախկոտությունից, շահամոլությունից, եսամոլությունից դրդված։

Ինչ վերաբերվում է Թաթուլին, ապա նրա կերպարը իրական չէ, այն Թումանյանի երևակայության կերտվածքն է, որի նպատակն է եղել ցույց տալ, որ իրատես չլինելը, զգացմունքներով առաջնորդվելը անխուսափելիորեն հանգեցնում են աղետի, ինչպես իր և իր միջավայրի, այնպես էլ հայրենի երկրի համար։ Թաթուլը մի կողմից հանդես է գալիս որպես դրական կերպար, որը պայքարում էր թշնամանքի և դժբախտության դեմ, մյուս կողմից նրա կերպարը ստանում է բացասական երանգ, քանի որ բանականությունը զիջում է զգացմունքներին և հանգեցնում աղետալի հետևանքների։

Մեկ այլ կերպարի՝ Նադիր Շահին, Թումանյանը ներկայացրել է իր ողջ դաժանությամբ, խորամանկությամբ ու նենգությամբ։ Իր խորամանկությամբ, ինպես նաև կանանց փառասիրական նկրտումները ճանաչելու կարողությամբ Նադիր շահը կարողանում է գրավել բերդի տիրուհուն ու դրդել նրան դավաճանության։ Բայց նույնիսկ այս տիպի մարդու մեջ մի պահ արթնանում է մարդը, երբ հասկանոմ է, որ կյանքում ամեն ինչ անցողիկ է․

-Պատասխան տուր ինձ, մատնիչ սևաչյա,

Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն․․․

Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի գլխավոր միտքը բարի գործի անմահության գաղափարն է, որն ավելի խոր և ամբողջական է դառնում շնորհիվ պոեմում արտահայտված մյուս գաղափարների՝ հայրենասիրության և դավաճանության հակադրություն, սիրո ոգևորող և կործանիչ ուժի հաստատում, մարդկային կյանքի անցողիկության միտքը և այլն։

???????????, ????????? 31×24

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s