Աթաթուրքի հայ հոգեզավակը

1925 թ․ Բուրսա կատարած այցի ժամանակ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը որդեգրում է տասներկուամյա մի աղջնակի, որը ծնողներ չի ունեցել։ Ասում են, որ Աթաթուրքն առանձնապես չէր էլ կարևորում, թե իր հոգեզավակների երակներում ինչ արյուն էր հոսում, կարևորն այն էր, որ նրանք դաստիարակվում էին թուրքական ոգով։ Քեմալի համար թուրք էին համարվում բոլոր նրանք, ովքեր սիրում էին Թուրքիան և աշխատում-արարում էին Թուրքիայի բարօրության ու բարգավաճման համար։ Հաթուն Սեբիլիջյան․ ահա այն աղջկա իրական անուն, որը հետագայում դարձավ Սաբիհա Գյոքչեն․ թուրքերի լեգենդար հերոսուհի, աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկն է, առաջին կին ռազմական օդաչուն։ 

Սաբիհա Գյոքչենի մասին 2004 թվականին Հրանտ Դինքը գրել է «Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը» հոդվածը ; Դինքի հոդվածում ներկայացվում էր մի պատմությունը, որը Դինքին պատմել էր Սաբիհա Գյոքչենի մորաքույրը` Հռիփսիմե Սեբիլջյանը: Այդ պատմության համաձայն` Ներսես Սիբիլջյանի (Սաբիհայի հայրը) ընտանիքը Հալֆեթի Ջիբիլ գյուղում է բնակվել: 1915թ. հուլիսի 17-ին գյուղապետը շրջել է տնետուն և հանձնել մի փաստաթուղթ, որում գրված է եղել, որ նրանք 24 ժամվա ընթացքում պետք է լքեն իրենց տներն ու ճանապարհ դուրս գան դեպի Հալեպ: Սեբիլջիյան ընտանիքը ճարահատյալ ճանապարհ է դուրս գալիս: Նրանց առաջին կանգառը լինում է  Այնթափը, որտեղ շատ այլ հայերի նման նրանք էլ որոշում են  երեխաներին հանձնել միսիոներական որբանոց` նրանց անվտանգությունն ապահովելու համար: Եվ այսպես` 6-ամյա Տիրուհին և 2-ամյա  Հաթունը հայտնվում են որբանոցում, որտեղից էլ նրան որդեսգրել էր Աթաթուրքը։ Հենց նրա կամքով էլ աղջիկը ստանում է ռազմաօդային կրթություն։ Նա վարել է 22 տարբեր մոդելի ինքնաթիռներ, ավելի քան 8000 ժամ երկնքում և 32 մարտական թռիչք։ Նրա անունով է կոչվում Անկարայի օդանավակայանը։

Թուրքական պաշտոնական աղբյուրներում , սակայն, Սաբիհա Գյոքչեի ծնողները ներկայացվում են որպես բոսնիացիներ ։ Մինչդեռ որոշ քննախույզ լրագրողներ նշում են, որ հայտնի օդաչուն թուրքացած հայուհի է և մեկն այն հազարավոր հայ երեխաներից, որ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցնելով ծնողներին, հայտնվեցին որբանոցում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s