Հայ կամավորական շարժում

Հայ ժողովրդի պատմության մեջ նշանակալից երևույթ է կամավորական շարժումը։ 19-րդ դարում Թուրքիայի դեմ մղված բոլոր պատերազմներին հայերը մասնակցել են որպես կամավորներ։ Դրանում իր արտահայտությունն է գտել հայ ժողովրդի և՛ ռուսական կողմնորոշումը, և՛ հայ կամավորների կողմից իրենց արևմտահայ եղբայրներին օգնելու բուռն ու միանգամայն ազնիվ ձգտումը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհի բոլոր ծայրերից եկած հայերը, հրապուրված ֆրանսիական իմպերիալիզմի և ցարական Ռուսաստանի խոստումներից, Անտանտի դրոշի ներքո մասնակցեցին պատերազմին՝ Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան փրկելու նպատակով։ Անտանտի պետությունները ձեռնամուխ եղան կամավորական ջոկատների կազմակերպմանը, որպեսզի դրանով իսկ փոքր ժողովուրդների ազատագրության կարգախոսի տակ քողարկեն պատերազմի թալանչիական բնույթը։

Անկախ վերոհիշյալ պարագաներից՝ սկիզբ առած կամավորական շարժումը ինքնաբուխ ժողովրդական շարժում էր, որի առաջ բերումը վեր էր մի խումբ մարդկանց կամ որևէ կուսակցության ուժերից։ Ջոկատները համալրվում էին բացառապես կամավորության սկզբունքով։ Դրանց ղեկավարներ էին նշանակվում հայ ժողովրդի ազատագրական պայքարի առավել աչքի ընկած գործիչները։

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ 1914-1918ԹԹ.

Նպատակը. օգնել իրենց արևմտահայ եղբայրներին՝ ազատվելու թուրքական տիրապետությունից։

Ընթացքը. 1914թ. հուլիսի 23-ին ցարական կառավարությունն օրենք է հրապարակում ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին։ Սեպտեմբերին սկսվեց հայ կամավորական ջոկատների կազմումը։ Սկզբում կազմվեց 4 ջոկատ, հետագայում ևս չորսը։ Ջոկատների հրամանատարներ դարձան հայ ազատագրական պայքարի առավել աչքի ընկած ֆիդայիները։

1-ին ջոկատ – (հրամանատար՝ Անդրանիկ Թորոսի Օզանյան) ուղղությունը՝ Խոյ-Դիլման-Վան։

2-րդ ջոկատ – (հրամանատար՝ Դրաստամատ Մարտիրոսի Կանայան), Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան։

3-րդ ջոկատ – (հրամանատար՝ Համազասպ Վաղարշակի Սրվաձտյան) Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ։

4-րդ ջոկատ – (հրամանատար՝ Քեռի՝ Արշակ Խանասորի Գավաֆյան) Սարիղամիշ-Էրզրում։

5-րդ ջոկատ – «Արարատյան զորախումբ» (Քանաքեռ-Բերկրի-Վան)։

6-րդ ջոկատ – (հրամանատար՝ Գրիգոր Աֆշարյան, 1915թ. Էրզրումի մոտ նրա զոհվելուց հետո հրամանատար դարձավ Հայկ Բժշկյանը` Գայը) Սարիղամիշ-Էրզրում։

7-րդ ջոկատ – (հրամանատար՝ Իշխան՝ Հովսեփ Արղության)։

8-րդ ջոկատ – չի կռվել։

1915թ. ապրիլին 2, 3 և 4 ջոկատների միավորումից ստեղծվեց «Արարատյան զորախումբը» (հրամանատար՝ Վարդան՝ Սարգիս Մեհրաբյան), որը և 1915թ. մայիսի 6-ին առաջինը մտավ Վան՝ փրկելով մեկ ամիս շարունակ թուրք ջարդարարներին դիմադրող Վանի ժողովրդին։

1915թ. դեկտեմբերին ցարական հրամանատարությունը ցրեց կամավորական ջոկատները՝ ստեղծելով հրաձգային գումարտակներ ռուսական զորամասերի կազմում։ Անձնակազմը – 1000 հոգի, որից 750-ը շարքային կազմը, զինված 3 գծանի հրացաններով և 250 հոգի՝ ոչ շարային կազմը՝ զինված «Մանլիխեր» տիպի զենքով։ Յուրաքանչյուր ջոկատ ուներ 100 հոգուց բաղկացած հեծյալ ստորաբաժանում` հետախուզության ու կապի համար, գումակային, գրասենյակային, սանիտարական և խոհանոցային ծառայություն։ Համազգեստը միասնական էր, ուսադիրները կանաչ գույնի :

1916-17թթ. Կովկասյան ճակատի հրամանատարության, իսկ հետագայում նաև ժամանակավոր կառավարության նախագահ Կերենսկու նախաձեռնությամբ նորից սկսվեց կամավորական խմբերի և ավելի խոշոր ռազմական միավորումների (դիվիզիա, կորպուս) կազմավորումը։ 1917թ. դեկտեմբերին սկսվեց Հայկական կորպուսի կազմավորումը (հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Թ. Նազարբեկյան, կոմիսար` Դր. Կանայան)։

Զորավար Անդրանիկը 1914-ի նոյեմբերին նշանակվում է 1-ին կամավորական ջոկատի հրամանատար։ Ջոկատը նրա ղեկավարությամբ 1914-15թթ. տվել է 21 հաղթական ճակատամարտ։ Հատկապես նշանակալի էր նրա հաղթանակը Դիլմանում (1915թ. ապրիլի 15-18-ը), ուր, ըստ գեներալ Չերնոզուբովի, «վճռվում էր ամբողջ Կովկասի բախտը»։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s