Գ-Կ-Ք

Կետերի փոխարեն գրել գ, կ կամ ք.

ա. զիգզագ, Վարդգես, արևկեզ, շողոքորթ, թանկագին, թանգարան, մտահոգություն, երկրպագել, դիրքորոշում, հոգեհմա, հմայք, փափագել, պապակված, կարգ, կառք, փեղկ, փողք, Օգսեն, ագցան, ձայնակցել, նախկին, նախքան, չոքել, չօգնել, ծեգ, հոգալ, ճաքել, ճկվել, առաձգական. եղերերգ, տաքդեղ, հեղգ, զուգարան, սերկևիլ, անողոք, մարգարտահոտ, ձգան, շնկշնկան, բարվոքել, կարգապահ, հոգեպարար, հոգեհանգիստ. հանրօգուտ, օրակարգ, մոգական. ոգելից, մեղք (հանցանք), մեղկ (թուլամորթ, հեշտասեր), պատրույգ, վարագույր, արհավիրք, մակույկ, մարգարեություն, սլարգևատրել, առինքնել, պնակալեզ, պատարագել, երգել, երկնել, երաշխիք, վարակ, մարագ, դարակ, կարագ, նորոգել, բազրիք, բողկ, անօգնական. ճտքավոր, անարգանք, անհարկի, հաստիք, դրասանգ, օրհներգ, արմունկ. սրնքակալ, այգեվետ. գոգնոց, դիցուք, վարքուբարք, տարերք, համերգ, կողպեք, մարգարտաշող, ճիգուջանք, մաքրասեր։

բ. գիրգ (փափուկ), գիրկ (գոգ), գիրք, պիրկ, զուգս, սուգ, սունկ, ծունկ, կարկին(գծագրական գործիք), կարգին, թաղիք, թաղկել. բարակ (որսի շուն), բարաք (ժամանակավոր փայտե տան), բարկ (այրող), բարք (նիստուկաց, կացութաձև), վարկ (հեղինակություն), վարք (վարվելակերպ), վարգ (ձիու համաչափ վազք), վարքագիծ, վարկաբեկել, Բագրատ, Մարգարյան, ճրագարան, աքսորավայր, տագնապալի, դեգերել, հավաքույթ, մաքուր, շոգել, իգական,
հօգուտ, տնկարան, արքայական, տրտմաշուք, Սուքիաս, չմուշկ, վարակիչ, հոգեվիճակ. թարգմանություն, անօգուտ, ճրագակալ, մաքրակենցաղ, հասարակարգ, իգամոլ, հոգեհարազատ, դիրք, կիրք, շոգեկաթսա, ոգեկոչել,
թևանցուկ, վերք, շագանակագույն, ճգնակյաց, եզերք, ուրագ, ոգեղեն, հրաձգարան, ճանկել, անհագ, գլխահակ, ստահակ, ձագուկ, մրգատու, ճանկռտել, շրջագայել, շրջագայք, արգահատանք, հեքիաթային. երկնաքեր, ամենակեր, առևանգել, գգվել, շաղգամ, շաղկապ, ոգևորություն, շոգեքարշ. Մարգարիտ, նավակատիք, կրունկ, դրույք, թաքուստ։
գ. հոգատար, մրգահյութ, պաքսիմատ, պակսել, միգամած, աներձագ, կատվաձագ, ձագար, շքերթ. արգանակ, բարեհոգի, ստուգարք, դասակարգ, կմախք, լեգեոն, զուգորդել, Միքայել, երախայրիք, գոգավոր, գորգ, սգազգեստ, հեռաձիգ, թագուհի, պետքարան, հագնել, անդրավարտիք, հագուկապ, ծագել, հոգեվարք, հովվերգություն, սյուք, ղողէրոցք, կարգադրություն, հոնք, թագակիր, ընդերք, բարգավաճել, խորաքնին, գնացուցակ, պատշգամբ, սարքավորում, փակցնել, Գրիգոր. ճրագալույց, մետաքսյա, հոգնակի, Սարգսյան, բացականչության, մարդիկ, միգապատ, ճրագու, հոգոց, ձգտում, ձիրք, շենք, ճգնավոր, Միսաք, բերանքսիվայր, հերյուրանք, զկեռ, ապաքինվել, ամոքիչ, արգելք, շարքային, հավաքել, մուգ, մուկ (կրծող), ավագանի, լկտի, հոգնատանջ, հանգ (բանաստեղծության չափ), հանք, սահանք, սնանկ, ուղղաձիգ, կարգավիճակ, բերքահավաք, համակարգ, գոգավոր, կարգազանց։

դ. հոգաբարձու, տքնանք, երկարաձիգ, ճաքճքել, ճկուն, զուգերգ, հոգեբան, շոգեխաշել, անհոգի, անկարգ, անթարգմանելի, բագմահոգ, բերքատու, բերկրալից, դասալիք, հաստլիկ, երգահան, ողբերգակ, ժանիք, զորահավաք, գուգահեռ, կարգուկանոն. հեգ, հոգեորդի, անօգ, ճգնարան, մարգարտափայլ, մաքրագիր, նետաձիգ, մրգաշատ, շոգենավ, ոգեշունչ, սգավոր, վարակագերծել, վարկանիշ, կենտրոնաձիգ, վերանորոգել, կանոնակարգ, զուգափայտ, ցայգերգ, տքնաջան, տկարամիտ, ճգնաժամ, հրաձիգ, հրձիգ, փոքրոգի, մեծահոգի, ծեծկռտուք. քաշքշուկ, քաշկռտուք, մածուկ, ձագուկ, սրտխառնուք, արտասուք, գլուխկոտրուկ, թանձրուք, քսուք, թմբուկ, գառնուկ, փսփսուք, գզվռտուք, արևայրուք, տաքուկ, սուտմեռուկ, ականջմտուկ, մանրուք, սրտմաշուք, խշրտուք, խլրտուք, թափթփուկ, արջուկ, փնտրտուք, դուրսպրծուկ, շուտասելուկ, մղձուկ, փղձուկ, թնջուկ, մտմտուք, քերուք, բանուկ, ջերմուկ, գինարբուք (խրախճանք), գինարբուկ (բույս), հրմշտուք, ճանկռտուք, քամուկ, կապուկ, կապտուկ, կոշտուկ, ավելցուկ, վաղանցուկ, բանուկ, քաղցրավենիք։

Լրացնել բաց թողնված տառերը՝ գ, կ կամ ք.

Օգսեն Մարգարյանը քաշեց վարագույրը և բացեց պատուհանի փեղկերը։ Շոգ էր։ Արևի բարկ ճառագայթներն արդեն սփռվել էին ամենուրեք։ Մարգարյանն արագ հագավ հագուստները. խոզանակով սրբեց անդրավարտիքի փոշոտված փողքերը և դուրս եկավ պատշգամբ։ Գիշերվա գինարբուքից հետո գլուխը ցավում էր։ Խոր հոգոց արձակեց, ապա հաճույքով ներշնչեց շրջակայքում տարածված բուրմունքը։ Դիմացը՝ մրգատու ծառերի մեջ, կային մի քանի բարաքներ, որոնց առջև անհոգ խաղում էին մի խումբ մանուկներ, իսկ ծառի շվաքում նստած բարակը հետևում էր նրանց։ Վարակիչ էր երեխաների ծիծաղը, և Մարգարյանը քթի տակ ժպտաց։ Պատշգամբ ելավ տանտիրուհին՝ գիրգ թևերով, պիրկ կազմվածքով, մաքուր գոգնոցը կապած մի կին, և հոգատարությամբ հարցրեց.
-Ձեր հոգնությունն անցա՞վ։ Հիմա մաքուր սրբիչ կտամ ձեզ։
Բռնելով բազրիքից՝ Մարգարյանը սանդուղքներով իջավ և զիգզագ արահետով քայլեց դեպի գետակը։ Չոքեց, անհագորեն ձեռքերը մխրճեց սառը ջրի մեջ, լվացվեց։ Ուժերը կարծես նորոգվեցին։ Քայլելով ցողաթաթախ գինարբուկների միջով՝ հասավ շաղգամի արտին, կանգնեց։ «Չէ՛,– մտածեց,– պիտի փոխեմ վարքագիծս. պիտի մտածեմ վարկաբեկված հեղինակությունս վերականգնելու մասին։ Շրջապատված եմ շողոքորթներով։ Բարեհոգի ձևանալով՝ ինչ հերյուրանքներ ասես, որ չեն տարածում»։ Շնկշնկան սյուքը սթափեցրեց Մարգարյանին; Նա գլխահակ քայլեց դեպի տուն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s