Հայդուկյան շարժում

1. Ներկայացրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայդուկային շարժումը: Շարժման ծագման վերաբերյալ ի՞նչ տեսակետներ գիտեք:

Հայ ազգային ազատագրական պայքարին բնորոշ է նաև ֆիդայական կամ հայդուկային շարժումը (անունը ծագել է բալկանյան ժողովուրդների հակաթուրքական պարտիզանական’ հայդուկային պայքարի անվանումից, իսկ «ֆիդայի» կամ «ֆեդայի» արաբ, բառ է, նշանակում է «զոհ», բայց ընկալվում է «անձնազոհ» իմաստով):

Կուսակցությունները ֆիդայիներին նախապես համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունելու նրանց գաղափարական ղեկավարությունը: 

XX դարի սկզբին ազգային ազատագրական պայքարը ծավալվել է ոչ միայն Արևմտյան, այլ նաև՝ Արևելյան Հայաստանում, որտեղ հայ ազգաբնակչությունը դժգոհ էր ցարական կառավարության քաղաքականությունից: 

Հայդուկային շարժումն առաջացել է Արևմտյան Հայաստանում’ տարերայնորեն 1880-ական թթ-ի կեսին’ հայ ազգային կուսակցությունների հրապարակ գալուց առաջ: Այն թելադրված էր հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական, ծանր ու օրհասական վիճակով: Զինվորագրվելով հայրենիքի ազատագրությանը’ ֆիդայիները երդվել են. «Այսուհետ իմ բարձը լինելու է Հայաստանի լեռները, իսկ բաղձալի երազանքը’ հայրենիքի համար մեռնելը»: Րաֆֆին նրանց անվանել է ժողովրական վրիժառուներ ու հեղափոխականներ:

Առաջին ֆիդայիներից էին Կարապետը’ Սեբաստիայում, և ֆիդայական շարժման ռահվիրա Արաբոն (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան)’ Սասունում: Առաջին հայդուկային խմբերն ստեղծվել են Տարոնում, Սասունում, Վասպուրականում, Կեսարիայում: Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի, Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի առյուծ), Արամ Աչըքպաշյանի (Գրիգոր Կարապետյան), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) խմբերը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s