Կուսակցական համակարգեր

Բազմակուսակցական համակարգ, կուսակցական համակարգ, որում ընդ­գրկված են երկուսից ավելի կուսակցություններ. այսինքն՝ տվյալ պետության մեջ իշխանության համար պայքարին մաս­նակցում են երկուսից ավել կուսակցութ­յուններ, ընդ որում այդ կուսակցություն­ներից ոչ մեկը չի կարողանում ստանալ ընտրողների ձայների մեծամասնությու­նը և ապահովել խորհրդարանական մեծամասնություն։ Տարբերում են եոակուսակցական, քաոակուսակցական, հնգակուսակցական, ատոմացված և այլ կուսակցական համակարգեր։ Այս­պիսի բաժանումը պայմանավորված է այն բանով, թե քանի ազդեցիկ կուսակ­ցություններ կան տվյալ պետությունում, որոնք խորհրդարանական ընտրություն­ներում ստացել են խորհրդարանական ներկայացուցչականություն։ Առհասա­րակ «բազմակուսակցականություն» տերմինն օգտագործելիս նկատի են առն­վում ոչ թե տվյալ պետությունում գործող բոլոր կուսակցությունների ամբողջությու­նը, այլ այն կուսակցությունները, որոնք ընտրությունների արդյունքում ձեռք են բերում խորհրդարանական տեղեր և մասնակցում են կառավարական կոալիցիաների ձեւավորմանը։ Բազմակուսակցական համակարգի շրջանակներում տարբերակում են.

  1. «Բևեռացված պլյուրալիզմի» կուսակցական համակարգերը, որոնց բնո­րոշ է գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական կարգի դեմ հանդես եկող կուսակ­ցությունների, ինչպես նաև աջ և ձախ ընդդիմությունների, գաղափարախոսական տարաձայնությունների բևեռացման, կենտրոնախույս միտումների առկայությունր են։
  2. «Չափավոր պլյուրալիզմի» կուսակցական համակարգերը, որոնք ընդգրկում են երեքից-հինգ կուսակ­ցություններ, որոնցից ոչ մեկը չի կարող ինքնուրույն ձևավովրել իշխանություն, որի հետեւանքով ձևավորվում են կոալիցիոն կառավարություններ։ Այսպիսի համակարգերում բացակայում են սոցիալ-տնաեսական կարգի դեմ հանդես եկող կուսակցությունները երկկողմա­նի ընդդիմությունները, գաղափարախոսական լուրջ տարաձայնությունները, գերակշռում են կենտրոնաձիգ միտումները և այլն։ Բազմակուսակցական համակարգը կարող է լինել մեկ աոաջատսսր կուսակցություն, որը դառնում է կոալիցիոն կառավարության հիմքը, կամ առաջատար կուսակցություն կարող է չլինել։

Միակուսակցական համակարգում պետական իշխանության և կառավարության ձևավորման իրավունքը վերապահված է 1 կուսակցության, որը մոնոպոլ կերպով ձևավորում է պետական իշխանության բոլոր ինստիտուտները։ Այստեղ կարող են գործել այլ կուսակցություններ ևս, որոնք սակայն քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն չունեն և չեն կարողանում մասնակցել պետական իշխանության իրականացմանը։ Միակուսակցական համակարգի դասական օրինակներ են Չինաստանը, կուբան, որտեղ գերիշխող է կոմունիստական կուսակցությունը, որն էլ երկարաժամկետ կտրվածքով միանձնյա ղեկավարում է պետությունը։ Միակուսակցական համակարգը ունի ինչպես իր առավելությունները, այնպես էլ թերությունները։ Միակուսակցական համակարգի առավելություն կարելի է համարել այն, որ ավելի հեշտ է հասնել հասարակության համախմբման (կոնսոլիդացիայի), ձևավորել միասնական տրամադրություններ երկրի քաղաքական զարգացման վերաբերյալ։ Ավելի շատ են միակուսակցական համակարգի բացասական հետևանքները, մասնավորապես, քաղաքական այլընտրանքների բացակայությունը, որի դեպքում հնարավոր չէ մշակել քաղաքական զարգացման այլընտրանքային սցենարներ։ Միակուսակցական համակարգը հանգեցնում է քաղաքական մրցակցության թուլացման, որից համակարգը կարող է հայտնվել ստագնացիայի կամ լճացման մեջ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s