Վիլյամ Սարոյան, Պատերազմ է հայտարարվել

Վիլյամ Սարոյանի այս պատմվածքը առաջին հայացքից դժվարընկալելի, պատմություն է այն մասին, թե ինչպես է գրողի և սափրիչի մասին, ովքեր յուրովի էին ընկալում պատերազմ հասկացությունն աշխարհում։ Սափրիչը չէր ուզում հավատալ պատերազմին կամ միգուցե ներքին վախը ստիպում էր նրան հերքել, ժխտել իրականությունը՝ պատերազմի առկայությունը, զարմանում էր, որ մարդիկ պատերազմն ատելով հանդերձ պատերազմում են և հավատում դրան և այդ մտքերը նրան դարձնում էին ագրեսիվ շրջապատի այն մարդկանց նկատմամբ, ովքեր խոսում էին պատերազմից։

Երանի թե հնարավոր լիներ չհավատալով պատերազմի գոյությանը, կանխել այն, դարձնել անիրական։ Ավաղ, դա հնարավոր չէ, երբ առավոտդ նման բոթով ես սկսում։ Հնարավոր չէ, երբ քառասուն օրից ավել սիրտդ արնաքամ է լինում, արտասուքդ ցամաքում է, ձայնդ ցավից ու դառնությունից կտրվում է, երբ տեսնում ես սևազգեստ մայրերի սպառված ու սառած հայացքները։ Ու ակամայից քո հայացքն էլ է դառնում դեպի վեր, դեպի հավերժության ճանապարհ ընկած հարյուրավոր լուսավոր կետերը։ Հնարավոր չէ պատերազմը կանխել չհավատալով դրան, երբ ամեն մի բջիջովդ գիտակցում ես, թե ինչ արհավիրք է պատերազմը, որ պատերազմը միայն մարտի դաշտում չի լինում, այն համատարած սփռվում է շուրջդ, գլխիդ ու մտքերիդ մեջ, ամեն մի բջիջովդ ես զգում պատերազմը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s