Օլգա Տոկարչուկ-Նոբելյան բանախոսություն

Ծնվել է Լեհաստանի Սուլեխուվ քաղաքում։ Հայրական տատը Ուկրաինայից է, ընտանիքի մնացած մասը` լեհ: Ավարտել է Վարշավայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, այնուհետև Վալբժիխում աշխատել է որպես հոգեթերապևտ։ Այժմ ապրում է Վրոցլավում։ Կանաչների կուսակցության անդամ է և «Քաղաքական քննադատություն» ամսագրի խմբագրական կազմի անդամ։ Առաջին անգամ հանդես եկավ բանաստեղծությունների ժողովածուով։ 1996 թվականին լույս տեսավ նրա առաջին վեպը՝ «Գրքի մարդկանց ուղևորությունը», որը 2006 հայերեն լույս ընծայեց «Գիտանք» հրատարակչությունը: «Ճամփորդները» վեպը նրան բերեց երկրում ամենահեղինակավոր «Նիկե» (2008) մրցանակաբաշխության գրական մրցանակը։ Տոկարչուկը նաև կարճ արձակի վարպետ է։ Քննադատները Օլգա Տոկարչուկին համարում են այսպես կոչված «1990 թվականների երիտասարդ արձակի» ներկայացուցիչներից մեկը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով։ 2018 թվականի մայիսի 22-ին Օլգա Տոկարչուկը պարգևատրվեց Բուքերյան միջազգային մրցանակով իր «Ճամփորդները» վեպի համար։ Տոկարչուկը դարձավ առաջին լեհ գրողը, որը ստացավ հեղինակավոր պարգևը։ 50 հազար ֆունտ ստեռլինգ պարգևավճարը նա պետք է հավասար կիսի թարգմանչուհի Ջենիֆեր Կրոֆտի հետ, որը «փայլուն թարգմանեց» նրա աշխատանքը անգլերեն։

 Ամեն քայլափոխի հեղեղի պես մեր գլխին են թափվում հիմարության, դաժանության, ատելության խոսքի ու բռնության տեսարանները և, թերևս, որոշ «լավ նորություններ» հուսահատորեն փորձում են հավասարակշռել վիճակը, բայց անգամ նրանք ի վիճակի չեն փոխհատուցելու և բառավորելու այն տպավորությունը, որ այս աշխարհում ինչ-որ բան սխալ է: Այդ զգացողությունը, որ մի ժամանակ նևրոտիկ բանաստեղծների մենաշնորհն էր, այսօր տագնապի ու անորոշության համաճարակի պես ամեն կողմից հետապնդում է քեզ:

Այս խոսքերը լիարժեքորեն բնութագրում են վերջին տարիներին, մասնավորապես այսօրվա իրավիճակն աշխարհում։ Մենք ամեն օր արթնանում ենք բացասական նորությունների դաշտում, ամեն օր դրանց մեջ փնտրում ենք փոքրիկ, կցկտուր, աննշան լույս ու հույս առկայծող լուր, հետո նորից կորցնում այդ լույսը ու հայտնվում անորոշ տագնապի մեջ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s