Արտ միջավայր․Ինչո՞վ ենք մենք շրջապատված։

Մարդուն շրջապատող իրերը , գեղագիտական միջավայրը մեզ ազդեցություն է ունենում մարդու գեղագիտական ճաշակի, հոգեկերտվածքի, ինչու չէ, նաև ՝ բնավորության գծերի ձևավորման ու տրամադրության վրա։ Եվ, իհարկե, յուրաքանչյուր մարդու կողմից իրեն շրջապատող իրերի ընկալումը շատ տարբեր է։ Ոմանց դուր է գալիս քաղաքային միջավայրը՝ իր ժամանակակից կառույցներով ու շինություններով, ոմանք նախընտրում են բնությանն ավելի մոտ լինելը՝ հնագույն ու պատմամշակութային արժեքների առկայությունը։ Նույն տարբերակված ճաշակն ու ընկալումը մարդն ունենում է նաև սեփական տանիքի տակ։ Ես ինքս ժամանակակից լուծումների կողմնակիցն եմ , երբ խոսքը գնում է բնակարանի ինտերիերի մասին։ Սակայն բնակարանից դուրս ամեն ինչ փոխվում է ՝ կախված տրամադրությունից և միջավայրից։ Ինձ շատ դուր է գալիս քաղաքի այն վայրը, որտեղ ես բնակվում եմ։ Այս փոքրիկ թաղամասում այնքան հետաքրքիր կոթողներ ու մշակութային արժեքներ կան։Խնամված ու կանաչապատ տարածքը մեզ ավելի մոտ է դարձնում բնությանը, մեծ էներգիա է փոխանցում, իսկ գեղագիտական ու պատմամշակութային արձաններն ամեն անգամ աչքիդ առաջ ունենալիս ոչ միայն հպարտություն ես զգում քո մշակույթի հարստության համար, այլ պարտավորվում ես կրկին ու կրկին ճանաչել ու գնահատել այն գանձերը, որ կան մեր արվեստի ու պատմության մեջ։

Դե իսկ գյուղական միջավայրը բոլորովին այլ է։ Այստեղ պատմամշակութային ժառանգությունը ավելի է հարստանում, գեղագիտական նոր շունչ է ստանում բնության հրաշագործ ձեռքի տակ։ Ինձ համար առավել մեծ հետաքրքրություն ու կարևորություն ունեն դեպի պատմության դարավոր ակունքները տանող և մեզ մեր արմատներին կապող արժեքներն ու իրերը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s