Հողային ռեսուրսների պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը

Հողային ռեսուրսներ հասկացությունը լայն իմաստով ձևակերպվում է հետևյալ
կերպ. «դրանք այն հողերն են, որոնք որևէ կերպ կարող են օգտագործվել
գյուղատնտեսության մեջ»: Հազարամյակների ընթացքում մարդն անընդհատ
ընդարձակել է օգտագործվող հողատարածությունները:

Ընդհանրապես երկրագնդի ցամաքի 90%-ը ծածկված է հողով, սակայն այս հողերի մի
մասն ուղղակի պիտանի չէ գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար:
Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ եղած հողերի միայն 65% են պիտանի
գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար: Սակայն այս ցուցանիշը շատ
ընդհանրական է, աշխարհում առանձնանում են հողային ռեսուրսներով հարուստ և
աղքատ երկրներ: Հայաստանը պատկանում է հողային ռեսուրսներով աղքատ
երկրների շարքին:Հողերի պահպանման գլխավոր ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է:
Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է
պաշտպանել հողի վերին՝ առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և
բարելավվել հողատարածությունները: Վարելահողերը էրոզիայից պաշտպանելու համար կարևոր
է օրգանական և հանքային պարարտանյութերով հողի ճիշտ պարարտացումը: Շատ կարևոր է ճիշտ կատարվող ոռոգումը: Հողերի պահպանության տարածված եղանակ է հողերի վերականգնումը: Հողերի ռեկուլտիվացիան միջոցառումների մի համալիր է, որն
ուղղված է մարդու կողմից խախտված հողերի վերականգնմանը: Հողաշերտը շատ
խախտվում է բաց հանքերի շահագործման և լայնածավալ շինարարական
աշխատանքների իրականացման ժամանակ: Շինարարական աշխատանքների
ավարտից հետո և արդեն սպառված հանքերի տեղում կատարում են հողի
վերականգնում:

Հողային ռեսուրսները պահպանելու և վերականգնելու հետ միասին մարդիկ
շահագրգռված են այդ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով: Դա հողերի այնպիսի
օգտագործումն է, երբ ոչ միայն պահպանվում ու բարելավվում են հողի
հատկությունները, այլև ստացվում է տնտեսական բարձր արդյունք: Հողային
ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ռացիոնալ միջոցներից են արհեստական
ոռոգումը, գերխոնավ հողերի ցամաքեցումը, աղակալված հողերի լվացումը
(քիմիական մելորացիա), հողերի մաքրումը քարերից, ծառերի ու թփուտների
կոճղերից:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s