Առաջադրանքներ հայոց լեզվից

  1. Լրացնել բաց թողնված տառերը:
    Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
    Ծերունին նայեց հանդիպակաց  ամպին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փախչում զվարթաձայն:
    Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:
  2. Կետադրել տեքստը:
    Հետևյալ առավոտ, նախաճաշից հետո, սեպուհներին ընդունեց Արծրունյաց նախարարը: Նրանք մի կիսամութ սրահ մտան՝ զարդարված գորգերով ու գազանների մորթիներով: Նախարարն իր հսկա, փքուն մարմնով այնպես էր ընկմվել , միացել իր ծավալուն բարձին, որ շիկավառ մազ-մորուքով կլոր, գեր դեմքի կաս-կարմիր այտերով առասպելական արարածի էր նմանվում: Անշարժ կյանք սիրող այդ  հղփացած մարդը աչքերն անտարբեր սահեցնում էր ամեն բանի վրա՝ չտեսնելով ոչ մի բան: Եվ առանց իր մեջ տեսածի մասին դիտողություն անելու՝ փակում էր լպրծուն կոպերը, կարծես քուն էր մտնում:

        3. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինել հականիշներով:
Եգիպտացորենի նոսր արտից մի ծեր կին դուրս եկավ:
Առատաձեռն  ծերունին երազում դրախտ էր ընկել:
Այդ դեպքից հետո մարդիկ անվերջ քննադատում էին անգետին:
Երախտապարտ պատանին այդ առավոտ/ցերեկ/ անակնկալ նամակ ստացավ:
Երեխաները ծառից մանր, բայց հասած սալոր էին քաղել:

4.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ընչասեր, անվեհեր, վայրագ, ուղղամիտ, լկտի, արի, անամոթ, արդար, ժանտ, ագահ, անգութ, լպիրշ, աչքածակ, կտրիճ, ազնիվ:

Ընչասեր-աչքածակ-ագահ, անվեհեր- կտրիճ-արի, ուղղամիտ-արդար-ազնից, լկտի-լպիրշ-անամոթ, անգութ-վայրագ-ժանտ։
   5.-ույթ վերջածանցով և տրված բառերի համապատասխան արմատներով կազմել 7 ածանցավոր բառ:
Սահմանակից, կենսաբեր, մրցություն, գունավոր, նորամուծություն, կեղեքել, շահամոլ, սրտագին, գերյալ, աշխատավարձ, վարորդ, վերջնահաշիվ, շքամուտք, վերելք:

Մրցույթ, նորույթ, շահույթ, վարույթ, վերջույթ, ելույթ, վարձույթ։

Առաջադրանք

Զույգ նախադասությունները միացրո՛ւմեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր, քանի որ/ և/ նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է, սակայն ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
Ժամանակին հսկաներ են ապրել, և իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, քանի որ կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ, երբ ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր և դու կարդարացնես մեր հույսերը:

Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում, և /իսկ/շ

դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

Առաջադրանք

Բառակապակցության իմաստն արտահայտիր մեկ բառով:
Գիտական ենթադրություն- վարկած
թագավորական աթոռ – գահ
քաղաքամերձ բնակավայր – արվարձան
վատ լուր հաղորդող -բոթաբեր
լուսնի մանգաղ – մահիկ
հայրենիքից արտաքսված – վտարանդի
ձիերի խումբ -երամակ
հաճելի հոտ – բույր

Փակագծերում տրվածներից ընտրիր փոխաբերական իմաստ ունեցող բառը;
Բնակատեղին հետզհետե ընկղմվեց (սև, գիշերային, ամենակուլ) խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր կախվել անպաշտպան:
(Տխուր, թխպոտ, ամպամած) երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր իմ սրտում:
Կանաչների միջով հևասպառ հոսում էր (լեռնային, վրդովված, վճիտ) գետակը:

Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:
1. Ականջին օղ անել- մտապահել

ահը սիրտն ընկնել- երկյուղել

անվանը մուր քսել- անարգել

անդանակ մորթել- տանջել

առյուծ կտրել- խիզախանալ

բռունցք թափ տալ- սպառնալ

արձան կտրել- քարանալ

բախտը ժպտալ- հաջողվել

բառերը քամուն տալ- շատախոսել

բերանը բաց մնալ-հիանալ


2. Շատախոսել, հաջողվել, տանջել, մտապահել, հիանալ, քարանալ, սպառնալ, երկյուղել, խիզախանալ, անարգել:

Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր:

Բարձրագագաթ — լեռնագագաթ
քաղցրաձայն — լիաձայն
վսեմաշուք- պերճաշուք
տիրակալ- բռնակալ
վճռաբեկ- դյուրաբեկ
սառնաղբյուր- Ձորաղբյուր
վարկանիշ- գրանիշ
դալկադեմ- գեղեցկադեմ
ցատկահարթակ- աստիճանահարթակ
հոռետես- բարետես

Տրված բարդ ստորադասական նախադասությունները

փոխակերպե՛լ պարզի։

  1. Զբոսաշրջիկները հասան մեկ դար առաջ կառուցված հուշարձանին։
  2. Այդ ամենն անշուշտ ձեռնտու կլիներ ճիշտ կազմակերպել կարողանալու դեպքում։
  1. Բոլորին հայտնի էր նրա լավ քանդակագործ լինելը։
  2. Աշխատանքն ավարտեցով՝ հավաքեց գործիքները։
  3. Աղբյուրի մեղմ կարկաչը հանգստություն բերեց հեռու քաղաքից եկածների սրտերին։
  1. Ցանկանում էր անպայման գնալ իրեն անհրաժեշտ նյութերը բերելու։
  1. Ընտրել էր իրեն հետաքրքիր գրքերը։
  2. Բոլորը հավաքվել էին սրահում եկող հյուրերին դիմավորելու։
  3. Բոլորը նոր միայն իմացան նրա մրցանակ ստանալու մասին։
  4. Աշխատանքը սկսելուց առաջ մի քանի անգամ հաշվարկներ կատարեց։
  5. Արտագրե՛լ և կետադրե՛լ։

ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն

էլ պատահել է՝ փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր, տարիներ առաջ,

ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝

պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն ՝բերելով

խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզ-

վում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում , պատյանից դուրս են հանում

գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ

ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր

կենդանիներ են դրանք․ շաբաթներով կարող են ոչինչ չուտել,  բայց շատ հեշտ են

դիմանում,  որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժո-

ղովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բա-

ցատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s