Հողի քիմիական աղտոտումը գյուղատնտեսական, արդյունաբերական, կոմունալ և այլ ազդեցության հետևանքով հողի քիմիական կազմի փոփոխություն է , որը հանգեցնում է հողի որակի վատթարացման և կարող է վտանգ սպառնալ մարդու առողջությանը, կենդանական ու բուսական աշխարհին: Հողը աղտոտումից պահպանելու համար պետք է պահպանել պարարտանյութերի, վնասատուների դեմ պայքարի և քիմիական այլ միջոցների` հողի մեջ ներմուծման նորմերը, ձևն ու ժամանակը։ Բացի այդ արդյունաբերական և կենցաղային թափոնները որպես պարարտանյութ օգտագործելիս պետք է դրանց քիմիական կազմը ուսումնասիրել՝ հողի մեջ ծանր մետաղների և այլ թունավոր տարրերի ու միացությունների ներմուծումը կանխելու նպատակով: Պետք է ուշադիր լինել նաև այն հողերի դեպքում, որըտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ՝ թափոններով, կոշտ առարկաներով, քարերով, խճով ու շինարարական աղբով հողերի աղտոտումը բացառելու համար։
Չնայած այն բանին, որ ես երբևէ չեմ մասնակցել մեր հողամասի մշակման և խնամքի աշխատանքներին, սակայն շատ հաճախ ականատես եմ եղել և գիտեմ, թե ինչ աշխատանքներ են կատարում տարի գարնանը հայրիկս, պապիկս, տատիկս։ Քանի որ հողամասում կան շատ պտղատու ծառեր, հետևաբար բացի հողի մաքրման, փխրեցման աշխատանքներից, կատարվում են նաև ծառերի խնամքի հետ կապված աշխատանքներ․մաքրվում են ծառերի բները, ներկվում ծառարմատները, կտրտվում չորացած ճյուղերը։ Հողամասի մի փոքրիկ հատված հողը առանձնահատուկ ձևով է խնամվում, քանի որ այնտեղ աճեցվում են կանաչեղեն, բանջարեղեն։ Հողամասի մշակումն ու խնամքը շատ բարդ է ու աշխատատար, և , ինչ խոսք պահանջում է բազմաթիվ գիտելիքներ, որպեսզի արդյունքում ունենանք այն, ինչ հատկապես ամռան ամիսներին մեծ հաճույք է պարգևում։


