Հողերի կորստի հիմնական պատճառները

Յուրաքանչյուր տարի երկրագունդը կորցնում է 75 մլրդ տոննա հող: Այս ցուցանիշը վկայում է, որ մինչև 2025 թվականը կվերանա երկրագնդի հողածածկի 36%-ը: Եվրոպայում, ինչպես նաև ԱՄՆ-ում հողային ծածկույթի տարեկան կորուստը կազմում է 1 մլրդ տոննա, իսկ Ասիայում՝ 25 մլրդ տոննա: Այս հողերն ի վերջո հայտնվում են օվկիանոսներում, լցվում են լճերն ու ջրամբարները: Վարելահողերի կորստի հետևանքով մերկանում են հողի ստորին շերտերը, և արդյունքում տեղի է ունենում էկոհամակարգերի, ապրելու բնական միջավայրերի, բերրի հողերի կորուստ:Տարբերվում են հողերի քայքայման և ոչնչացման 4 հիմնական պատճառ՝ էրոզիան, ոռոգման բացասական հետևանքներ, հողերի հյուծում և օտարում:
Հողերի էրոզիան: Էրոզիան առաջին հերթին սկսում է այն հողերում, որտեղ բացակայում է բնական բուսածածկույթը, որը տվյալ դեպքում կատարում է առնվազն երկու գործառույթ: Առաջինը՝ բույսերն իրենց արմատներով ամրացնում են հողը, և երկրորդը՝ բույսերի վերգետնյա մասը վնազեցնում են ջրի և, հատկապես, քամու հոսքի ուժն ու ինտեսիվությունը: Սակայն մարդու գործունեության ազդեցությամբ էրոզիոն գործընթացները կտրուկ արագացել են: Օրինակ վերջին 50 տարվա ընթացքում դեպի օվկիանոս գետերի տեղափոխած նյութը ավելացել է 8 անգամ:

Ջրային էրոզիա: Էրոզիայի այս տեսակը հանդիպում է ամենուր, բայց առավել ուժեղ է արտահայտված այն վայրերում, որտեղ մշակվող, ընդարձակ բաց տարածությունների վրա մեծ է տեղումների քանակությունը: Բացի հողերի մշակումից էրոզիոն գործընթացների ի հայտ գալուն նպաստում են մեծ ծավալով անտառահատումները, բուսածածկույթի ոչնչոցումը, անասունների արածեցումը և այլն:

Ոռոգելի հողագործություն: Ոռոգելի հողագործությունը մշակվող հողերի արհեստական մատակարարումն է ջրով: Ոռոգումը նպաստում է ստացվող գյուղատնտեսական արտադրանքի էական ավելացմանը այն վայրերում, որտեղ տեղումները քիչ են:
Ոռոգվող հողատարածությունների մակերեսը ներկայումս ամբողջ աշխարհում կազմում է շուրջ 250 մլն հա: Ոռոգման ժամանակ, բացի էրոզիայից, հողը ենթարկվում է նաև երկորդային աղակալման, որը հաճախ անհնար է դարձնում բույսերի զարգացումն այդ տարածքում: Դաշտերը հաճախ ոռոգվում են ավելի շատ ջրով, քան հողը կարող է պահել իր մեջ: Այդ ավելցուկ խոնավությունը հասնում է գրունտային ջրերին, որի հետևանքով դրանց մակարդակը բարձրանում է: Մի քանի տարի անց գրունտային ջրերը հասնում են հողի մակերեսին, և ջուրը սկսում է գոլորշանալ: Ընդ որում ջրում լուծված աղերը կուտակվում են հողի մակերեսային շերտում: Այդպիսի հողերը գործնականում դառնում են ոչ պիտանի հողագործության համար: Ներկայումս կա մոտ 60մլն հա երկրոդային աղակալած հող, որը կազմում է բոլոր ոռոգվող հողերի մոտ 25%-ը:

Հողերի ճահճացումը: Չորային կլիմայով շրջաններում հողերի աղակալումը հաճախ ուղեկցվում է ճահճացմամբ: Այն սերտ կապված է տարածքի ջրային ռեժիմի հետ և հնարավոր է միայն այդ տարածքների երկարատև և մշտական գերխոնվացման պայմաններում: Հաճախ ճահճացումը զարգանում է ջրավազանների մոտ գտնվող տարածքնրում: Այստեղ խիստ բարձրանում է ստորերկրյա ջրերի մակարդակը, և ճահճացումը ընդգրկում է մեծ տարածքներ:

Հողերի հյուծումը: Էրոզիայից և սխալ կազմակերպած ոռոգումից հետո հյուծումը երրորդ գործոնն է, որը մեծ վնաս է հասցնում հողային պաշարներին: Հողերի հյուծման պատճառները տարբեր են: Դա և՛ բերքի հետ հողից սննդանյութերի հեռացումն է, և՛ հումուսի կորուստը, և՛ ջրային ռեժիմի խախտումը: Հյուծվելու արդյունքում հողը զրկվում է բերրիությունից, և սկսվում են անապատացման գործընթացները: Հողի բերրիության կորուստը պայմանավորված է նաև դրա ուժգին մշակմամբ, աղտոտմամբ, թթվայնացմամբ և այլն:Հողերի օտարումը: Օտարումը տարբեր, դրանց բնական գործառույթի հետ չկապված նպատակներով հողի օգտագործումն է: Ներկայումս երկրագնդի մեկ բնակչին բաժին է ընկնում 0.1 հա օտարված հողատարածություն: Ընդհանրապես օտարումը անխուսափելի երևույթ է: Չարդարացված մեծ ծավալներով հողերի օտարում տեղի է ունենում նավթի և այլ օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s