Հողային ռեսուրսներ

Հողը բնական գոյացություն է, երկրակեղևի բերրիությամբ օժտված շերտ, որը
ձևավորվել է երկրակեղևի մակերեսային վերափոխման՝ ջրի, օդի և կենդանի
օրգանիզմների ներգործության հետևանքով: Հողը, ի տարբերություն մյուս բոլոր
արտադրամիջոցների, ճիշտ օգտագործելու դեպքում ոչ միայն չի սպառվում, այլ նաևընդհակառակը՝ անընդհատ բարելավվում է, բարձրացնում բերրիությունը: Բնականպայմաններում 1 սմ հաստությամբ բերրի հողի շերտը ձևավորվում է 125-140 տարվա ընթացքում:Հողային ռեսուրսները չափվում են իրենց զբաղեցրած մակերեսով: Դա աշխարհի հողային ֆոնդն է, որը մոտավորապես հավասար է մեր մոլորակի ցամաքային մակերեսին (չհաշված սառցապատ տարածքները՝ Անտարկտիդան ու Գրենլանդիան, բևեռամերձ կղզիները և բարձր լեռների մերձգագաթային տարածությունները): Հողային ֆոնդը մեծամասամբ օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում: Օգտագործվող այդ հողերը հայտնի են գյուղատնտեսական նշանակության հողեր կամ գյուղատնտեսական հանդակներ անունով։ Գյուղատնտեսական նշանակության հողեր են վարելահողերը, այգիները, որոնք միասին մշակովի հողերն են, արոտներն ու խոտհարքները։ Գյուղատնտեսական նշանակության հողերի թե՛ ընդհանուր մակերեսը, և թե՛ կառուցվածքը անփոփոխ չեն: Միայն XX դարում երկրագնդի վարելահողերի ընդհանուր տարածությունը գրեթե կրկնապատկվել է:
Մյուս կողմից մարդու ոչ խելամիտ գործունեության հետևանքով տեղի են ունենում գյուղատնտեսական հողերի քայքայում ու աղքատացում: Ուժեղանում է հողածածկույթի քայքայումը (հողերի էրոզիան), ջրովի ընդարձակ տարածություններն աղակալվում են, միլիոնավոր հեկտար պիտանի հողերի վրա կառուցապատում է ընթանում: Այս ամենի հետևանքով գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը կազմում է աշխարհի հողային ֆոնդի մոտ 30%-­ը:

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը կազմում է 2974.3 հատ հեկտար: Ընդ որում՝ գյուղատնտեսական արտադրության համարհնարավոր է օգտագործել ամբողջի 46.8%-ը: Քանի որ հայկական լեռնաշխարհը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, տիպիկ լեռանային երկիր է, ունի խիստ կտրտված մակերևույթ, տարածքիզգալի մասը լերկ ժայռեր են, այդ իսկ պատճառով գյուղատնտեսության համար պիտանի հողերը սահմանափակ են: Ներկայումս
հանրապետության հողային ֆոնդը կազմում է 1391 հազ հեկտար, որից մոտ
36%-ը կազմում են վարելահողերը, մոտ 4%-ը բազմամյա տնկարկներն են, մոտ 10%-ը խոտհարկները: ՀՀ-ում առանձնացվում է հողերի հետևյալ գոտիները՝
կիսանապատային, չոր տափաստանային, տափաստանային, անտառային,
լեռնամարգագետնային: Յուրաքանչյուր գոտում, կապված դրա տարբեր
հատկություններից, ձևավորվում է յուրօրինակ հողատիպ:

Հողի դերը երկրագնդի և ընդհանրապես մարդկության կյանքում:

Հողը ժողովրդի ամենակարևոր կենսոլորտն է և նրա պահպանությունը, ինչպես
նաև արդյունավետ մշակման մակարդակի ապահովումը բոլոր սերունդների
գերագույն պարտականությունն է: Հողի հիմնական հատկությունը բերրիությունն է, որով այն դառնում է գյուղատնտեսական արտադրության հիմնական անփոխարինելի միջոց և աշխատանքի առարկա։

Հողը կյանքի միջավայր է շատ օրգանիզմների համար: Հողում բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզմներ՝ բակտերիաներ, ջրիմուռներ, սնկեր, միաբջիջ կենդանիներ, որդեր, հոդվածոտանիներ ու մանր կաթնասուններ: Հողի բնական բերրիությունը ձևավորվում է շատ երկար ժամանակի ընթացքում և պահպանվում է այնքան, քանի դեռ բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, որոնք մասնակցում են հումուսի առաջացման գործընթացներին: Հողի բերրիության բարձրացման համար մեծ նշանակություն ունեն անձրևաորդերը: Հողի շերտի հզորությունը որոշվում է բույսերի արմատների թափանցման խորությամբ և փորող կենդանիների գործունեությանբ: Այն հասնում է մոտավորապես 1,5-2 մետրի:Բացառպես մեծ է հողի՝ որպես սանիտարական պաշտպանիչ շերտի նշանակությունը: Այն հանդես է գալիս որպես հզոր բակտերիալ ֆիլտր ջրային լուծույթների մաքրման համար և օժտված է քիմիական միացությունները կապելու մեծ ընդունակությամբ: Հողի մաքրող դերը հիմնականում կախված է նրա ֆիզիկական ու քիմիական հատկություններից: Չափազանց մեծ է հողի դերը մարդու կյանքում: Մարդիկ հողից են ստանում այն ամենը, ինչը անհրաժեշտ է իրենց կյանքի համար: Էներգիայի մոտավորապես 88%-ը, որը մարդն ստանում է սննդի հետ, տալիս են մշակվող հողերը, 10%-ը  ստանում են անտառներից, դաշտերից, արոտավայրերից և միայն 2%-ը՝ Համաշխարհային օվկիանոսից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s