Այլընտրանքային էներգիայի աղբյուրները և դրանց անհրաժեշտությունը

Արեգակի էներգիա։

Արևային էներգիան  արևային լույսի փոխարկումն է էլեկտրականության: Էներգիայի փոխարկման համակարգերի մեջ օգտագործվում են ոսպնյակներ կամ հայելիներ կենտրոնացնելու համար լույսի մեծ տարածք փոքր հեծանի վրա։ Արևային էնեկտրակայնները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին։ Առաջինը եղել է Կալիֆոռնիայում։Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են՝ ԱՄՆ, Իսպանիա, Չինաստան, Գերմանիա, Իտալիա, Հնդկաստան: Աշխարհի ամենահզոր արևային էլեկտրակայանը գտնվում է Հնդկաստանում. այն Չարանկա Սոլար Փարկն է, հզորությունը կազմում է 214 մեգավատտ։Հայաստանում այս ոլորտ դեռ զարգացման փուլում է։ Դեռևս չկա կառուցված որևէ էլեկտրակայան։ Բայց վերականգնվող էներգիայի մշակույթը արդեն գործում է մեր երկրում։Ներկայումս Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվում է Արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան (ներ) կառուցելու նախապատրաստման ծրագիրը: Ամենահարմար տեղ է ընտրվել են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղը: Նախագիծն այդպես էլ անվանել են` «Մասրիկ 1»:

Մակընթացություն։ Մակընթացությունը այն երևույթն է, երբ Լուսնի և Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ Համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակը պարբերաբար տատանվում է: Մակընթացությունը, այսինքն՝ ծովի շարժումը դեպի ցամաք, լինում է Երկրագնդի շուրջը Լուսնի շարժմանը զուգընթաց. Լուսնի ձգողության ազդեցությամբ Համաշխարհային օվկիանոսի ջուրն ուռչում, ձգվում է դեպի Լուսին և ափերից դուրս է գալիս: Այդ նույն ժամանակ մակընթացություն դիտվում է նաև Երկրագնդի տվյալ հատվածի ճիշտ հակառակ կողմում: Իսկ մակընթացության առանցքին ուղղահայաց ուղղությամբ ջուրը սեղմվում է, նրա մակարդակն իջնում է, ծովը նահանջում է ափից՝ տեղի է ունենում տեղատվություն: Մակընթացություն-տեղատվության երևույթը կարևոր նշանակություն ունի նավագնացության, ձկնորսության, ափամերձ շինարարության համար: Վերջին տարիներին սկսվել է նաև մակընթացային էներգիայի օգտագործումը: Հաշվարկվել է, որ Համաշխարհային օվկիանոսի մակընթացությունների գումարային հզորությունը կազմում է 1–6 մլրդ կՎտ: Առաջին մակընթացային էլեկտրակայանը («Ռանս») կառուցվել է Ֆրանսիայում՝ Բրետան թերակղզում, և տարեկան արտադրում է 540 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Մակընթացային էլեկտրակայաններ են գործում նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում:

Քամու էներգիա։ Էներգետիկայի այս ճյուղը մասնագիտացված է մթնոլորտում գտնվող օդային զանգվածների կինետիկ էներգիայից էլեկտրական, ջերմային և ցանկացած այլ տեսակի էներգիայի ստեղծմանը ժողովրդական տնտեսության մեջ կիրառելու նպատակով: Էներգիայի վերափոխումը կատարվում է հողմաշարժիչների, հողմաղացների և տարատեսակ այլ ագրեգատների միջոցով: Քամու ուժը արևի գործունեության հետևանք է, այդ պատճառով այն վերականգնվող էներգիայի տեսակներից է:Հողմաշարժիչները գործնականում վառելիքի պահանջ չեն զգում: 1 մբթ հզորությամբ հողմաշարժիչի 20 տարվա աշխատանքի դեպքում կարելի է խնայել մոտ 29 հազար տոննա ածուխ կամ 92 հազար բարել նավթ։

Ջուր։/Հիդրոէներգետիկա/։ Այս էլեկտրակայաններում որպես էներգիայի ազբյուր օգտագործվում է ջրային հոսքի պոտենցիալ էներգիան, որի սկզբնաղբյուրը Արեգակն է: Այն գոլորշիացնում է ջուրը, որ հետ տեղումների տեսքով թափվում է ցած և հոսում ներքև` ձևավորելով գետեր: Հիդրոէլեկտրակայաններ են կառուցում հիմնականում գետերի վրա` կառուցելով ամբարտակներ ու ջրամբարներ: Հնարավոր էնաև ջրի հոսքի կինետիկ էներգիայի օգտագործումը այսպես կոչված ազատ հոսք ունեցող (առանց ամբարտակի) հէկերի վրա:

Գեոթերմալ կամ երկրաջերմային էներգիա։ Ի՞նչ է երկրաջերմային էներգիան։Երկրագնդի մակերևույթի զգալի մասի համար տարբեր խորությունների վրա բնութագրական է երկրաջերմային էներգիայի մեծ

պաշարների առկայությունը, որոնք պայմանավորված են հրաբխային ակտիվությամբ,
երկրաբանական սալերի տեկտոնական շարժերով, ինչպես նաև երկրակեղևում հանդիպող մագմային օջախների առկայությամբ:
Երկրաջերմային էներգիայի ընդհանուր ներուժը անսահմանափակ է և գործնականում
անսպառ: ԵՋԷ-ի ռեսուրսները ըստ երկրաջերմային, հիդրոերկրաբանական և մշակման
տեխնոլոգիական պայմանների կարելի է բաժանել հիդրոերկրաբանաթերմալ և պետրոգեոթերմալ ռեսուրսների: Առաջինի տակ հասկացվում է ընդերքի ջերմությունը՝ գոլորշի,
ջուր, ջրագոլորշային խառնուրդները, իսկ երկրորդի տակ հասկացվում է ապարների
ջերմությունը, որոնք կուտակվում են լեռնայինապարներում:
Երկրաջերմային (գեոթերմալ) էներգիայի աղբյուրներն են՝ 1. գեոթերմալ չոր գոլորշու
հանքավայրերը, 2. թաց գոլորշու աղբյուրները՝ տաք ջրի և գոլորշու խառնուրդներ, 3.
գեոթերմալ ջրերի հանքավայրերը, 4. չոր, տաք ժայռային ապարները, որոնք տաքանում են
մագմայի միջոցով, 5. մագմային օջախները, մինչև 1300˚C ջերմաստիճան հալեցված լեռնային ապարներով: Երկրաջերմային էներգիայի հիմնականառավելությունը դրա կախված չլինելն է
շրջակա միջավայրի պայմաններից, տարվա ևօրվա եղանակից: Երկրաջերմային էլեկտրակայանների (ԵՋԷԿ) կառուցման տեխնոլոգիաների հիմնական թերությունը հորատանցքերի կառուցման թանկարժեքությունն է:

Կենսազանգված։ Արևային էներգիայի մի փոքր մաս կլանում են բույսերը` ֆոտոսինթեզի ժամանակ: Այս քիմիական գործընթացում նրանց կլանած էներգիան կարելի է օգտագործել տարբեր ձևերով: Կենսազանգվածը, այսինքն`փայտը, խոտը և այլն, կարելի է չորացնել, այնուհետև այրել տաքություն ստանալու համար:Հատկապես օսլայով և շաքարով հարուստ բույսերից (շաքարեղեգ, եգիպտացորեն և այլն) կարելի է ստանալ էնթանոլ: Զգալի չափով ցելյուլոզ պարունակող կենսազանգվածից նույնպես կարելի է ստանալ մեթանոլ: Այս երկու ալկոհոլային վառելանյութերն էլ կարելի է օգտագործել ավտոմեքենաներ և այլ շարժվող տեխնիկա աշխատացնելու համար: Այն կարելի է խառնել բենզինի հետ` ստանալով նոր վառելիք:Բույսերից` արևածաղիկի և գետնընկույզի սերմերից, կոկոսից և արմավենուց ստացված յուղերը կարող են օգտագործվել որպես դեզելային վառելիքի փոխարինողներ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s