ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. «ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ…».Ֆիլմի մասին

Այս ֆիլմը պատմում է Հովհաննես Թումանյանի ընտանիքի , նախնիների, որդիների, սիրո մասին․․․Իմանում ենք, որ Թումանյանի հայրը Մամիկոնյան ազնվական տոհմից է եղել, Դսեղ գյուղի քահանա, որից Թումանյանը շատ բան էր սովորել․ << Ինչ լավ բան ունեմ, հորիցս է>>։ Իսկ մայրը<< սարի իսկական աղջիկ>>, որի հուշումները երազներն էին։ Երազների միջոցով կանխատեսումներ անելու այդ հատկանիշը մորից փոխանցվել էր նաև Թումանյանին։

Ֆիլմից իմանում ենք, որ Թումանյանը երազել է լինել Եգիպտոսում, ինչը նրան հաջողվեց միայն գրքերի միջոցով։ Իսկ նրա առաջին սերը իրենց երեք տարով մեծ Վերգինեն էր՝ իր ուսուցչուհին։ Ֆիլմում Հ․ Թումանյանը պատմում է Թիֆլիսի իրենց տան, հռչակավոր Ներսիսյան դպրոցի մասին, որտեղ նա ուսանել է, այն մասին, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել և սիրահարվել իր ապագա կնոջը՝ Մարիամ Մաճկալյանին, նույն ինքը՝ Օլգան։ Թումանյանը հիշում է , թե ինչպես էր վաճառել իր վերարկուն՝ ատրճանակ գնելու համար, քանի որ պատրաստվում էր մեկնել Տաճկահայաստան։ Սակայն, <<բախտորոշ հիվանդությունը>> ետ է պահում նրան այդ քայլից, որը նրա համար կարող էր ճակատագրական լինել։ Եվս մեկ անգամ ֆիլմում ականատես ենք լինում մեծ բանաստեղծի անցած դժվար ճանապարհին, հաջողություններին , ընտանեկան դժվարություններին, անձնվեր մարդու , հայրենասերի կյանքի մանրամասնություններին։ Ֆիլմը բացահայտում է Թումանյանի մարդ տեսակը, ուժեղ կամքն ու մարդու հանդեպ անսահման սերը, որոնք իրենց դրսևորումն էին գտնում նրա ստեղծագործություններում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s