Թումանյանի մասին աստագրական ֆիլմ

Հովհաննես Թումանյանի մասին փաստագրական այս ֆիլմը շատ հետաքրքիր տեղեկություններ է տալիս մեծ գրողի կյանքի տարբեր իրադարձությունների , մանկության , անձնական կյանքի, ստեղծագործական ուղղու, դժվարությունների ու հաջողությունների մասին։ Ֆիլմից իմանում ենք , որ փոքրիկ Հովհաննեսին մայրը միշտ ձեռքերի վրա է պահել, որպեսզի նրա<< միտքը միշտ արթուն մնա, չօրորվի>>, կարծես կանխազգալով, որ մեծ հանճարի է ծնել։ Հետագայում Թումայանը խոստովանում է, որ ինքն էլ իր ծնողներից կարծես ժառանգել է այդ կանխազգացման զգացողությունը։ Թումանյանը շատ ազնիվ, համարձակ ու պարզ մարդ է եղել, և երբեք դեմ չի գնացել իր բարոյական սկզբունքներին։ Շատ հետաքրքիր է, որ Թումանյանը դպրոցում գրեթե չի սովորել ․անընդհատ ստիպված է եղել բաց թողել դասերը, սակայն չափազանց բանիմաց ու գիտելիքներով հարուստ մարդ էր, որն անընդհատ կարդում էր, ստեղծագործում , ինքնակրթվում։ Ֆիլմը պատմում է նաև Թումանյանի սիրո մասին Օլգայի հանդեպ, որի հետ շատ կարճ ժամանակ անց Թումանյանը նշանվում է և ամուսնանում է։ Շատ հետաքրքիր փաստ էր այս շրջանում այն, որ սոցիալական ծանր պայմանները Թումանյանին դրդում են մի որոշ ժամանակով քահանա ձեռնադրվել։

Ֆիլմի միջոցով ծանոթանում ենք Թումանյանի մեծ սիրուն՝ իշխանուհի Մարիամին, որի նկատմամբ լուռ զգացմունքները շատ գեղեցիկ ու խորը ձևով դրսևորվում են ֆիլմում հնչող նամակներում՝ գրված և Թումանյանի , և Մարիամի կողմից։ Սակայն լինելով չափազանց առաքինի ու բարոյական սկզբունքներին հավատարիմ, Թումանյանը կարողանում էր զուսպ ու լուռ տանել այն զգացմունքները, որ փոթորկում էին նրա հոգին։ Թումանյանին անմնացորդ նվիրված է եղել կինը՝ Օլյան, որը Թումանյանին տասը երեխա էր պարգևել։

Ծանոթանալով նրա կյանքի պատմությանը, ֆիլմի ընթացքում ականատես ենք լինում Թումանյանի անդիմադրելի հմայքին ու մագնիսական ձգողականությանը, որով նա բոլորին իր շուրջն էր հավաքում։Եվ, իհարկե տաղանդավոր բանաստեղծի, հմայիչ տղամարդու, արդարամիտ ու ազնիվ մարդու կողքին տեսնում ենք ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s