Առաջադրան 2/«Լեզվի օրեր» նախագիծ/

Հետաքրքիր փաստեր և ասույթներ հայոց լեզվի մասին

1. Այբուբենի հավասարակողմ եռանկյունաձև դասավորելու դեպքում երեք անկյուններում հայտնվում են Ա,Ս,Ք տառերը:
2. Քառակուսի դասավորման դեպքում գագաթներում հայտնվում են Ա,Զ,Տ,Ք տառերը:
3. Շեղանկյունաձև դասավորման դեպքում գագաթնային տառերում հայտնվում են Հ,Ա,Յ,Ք տառերը:
4. Մեսրոպ Մաշտոցը հայկական տառերի քանակը հասցնելով 36-ի, ստեղծել է նաև թվագրության մի կատարյալ համակարգ` միավորներով, տասնավորներով, հարյուրավորներով և հազարավորներով:
5. Հայոց այբուբենում Մաշտոցը ներմուծեց 7 ձայնավոր ` Ա, Ի, Ե, Ո, Է, Ւ (ՈՒ) և Ը, որոնք, ըստ էության, 7 մոլորակների հնագույն նշաններն էին: Իսկ ամեն մի մոլորակին համապատասխանում էր հնագույն ժամանակներում հայտնի մետաղներից մեկը:

Ֆրեդերիկ Ֆեյդի

Իմ իմացած լեզուների մեջ հայերենը բացառկ է, նախ` որպես զարմալալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառերի կազմելու դյուրություններով:

Նիկողայոս Մառ

Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է ” Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:

Ռոժե Մարտեն դյու Գար

Հայրենիքը, թերևս, նախ և առաջ լեզուն է։

Ջորջ Բայրոն

Ճոխ է հայոց լեզուն և կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն…

Ստեփան Զորյան

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց… 

Ավետիք Իսահակյան

Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում… 

Բայրոն

Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:

Եղիշե
Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, հոնարենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը` պերճ, ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, եգիպտերենը` տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը` ճռվողական, հայերենը` քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:

Էդմոնդ Շուց
Մաշտոցի հրաշալի ստեղծագործության` հայկական այբուբենի կատարելությունը աշխարհի մեծագույն լեզվաբանների զարմանքն է առաջացրել:

Ղազարոս Աղայան
Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։

Ղևոնդ Ալիշան
Ուր որ հայրենի երգեր կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s