<>/Հովհաննես Թումանյան/

«Անուշ» պոեմը Հովհաննես Թումանյանի գլուխգործոցներից մեկն է։ Այն ունի երկու հիմնական տարբերակ։ Դրանցից սկզբնականը գրված է 1980 թվականին , իսկ մյուս տարբերակը առաջինի վերամշակումն է՝ գրված 1901-1902թթ։ Երկու դեպքում էլ պոեմի նյութն Անուշի և Սարոյի սիրո դժբախտ պատմությունն է։ «Անուշ»-ի նյութը վերցված է իրական կյանքից։ Սիրահար զույգի երջանկությունն անակնկալ խափանվում է հարսանիքի ժամանակ, երբ Սարոն, Անուշի եղբոր՝ Մոսիի հետ կոխի բռնված՝ տապալում է ընկերոջը։ Ողջ գյուղի առաջ ամոթահար եղած, խորապես վիրավորված Մոսին հետապնդում ու վրեժ է լուծում Սարոյից՝ սպանելով նրան։ Իսկ Անուշը, որի «չար բախտը», ժողովրդի հավատալիքների համաձայն, կանխորոշված էր արդեն «համբարձման տոնի» վիճակահանությամբ, արտաքսվում է հոր տնից և խելագարվում տանջանքներից ու վշտից։

Պոեմի նյութը վերցված է հայ հին,դեռ նահապետական կենցաղով ապրող գյուղի կյանքից:Բանաստեղծը պոեմում պատկերում է գյուղացիների ապրելակերպը, կենցաղը, սովորույթները, հավատալիքները,մտածումները,ձգտումներն ու երազանքները, ինչպես նաև հայրենի բնաշխարհն իր լեռներով, անտառներով,կիրճերով և այլն: Թումանյանը պոեմում մի կողմից բացահայտում ու քննադատում է նահապետական կյանքի հետամնացությունը, խավարամտությունը, մյուս կողմից ներկայացնում է այդ հետամնացությունից խեղդվող հերոսներին, նրանց մարդկային բարձր արժանիքները, երգում է անաղարտ ու հավերժացող սերը, որ գեղեցկացնում ու ազնվացնում է մարդու հոգին:

Անուշն իր ժամակաշրջանի համար բավականին համարձակ աղջիկ էր։ Նա հանդիպում է Սարոյի հետ, սակայն  խաբում է մորը՝ զանազան ստեր հորինելով: Նա նաև սնոտիապաշտ էր՝ ինչպես և իր ժամանակի բոլոր կանայք: Նա Համբարձման տոնին վիճակ հանելիս հանեց «վատ թուղթ» և դա պատճառ դարձավ, որ նա մտածի, թե իքն ամենադժբախտն է և թե իր ճակատագիրը խեղվելու է: Սարոն `Անուշի սիրեցյալը նույնպես անմոռաց սիրում է նրան ու սիրուց բորբոքված`մոռանալով սովորության ուժը ,հարսանիքի ժամանակ ընկերոջ հետ կոխ բռնվելով ու տապալելով գետնին ,նա ինքր արդեն հենց այդ պահից կերտեց իր տխուր ապագան:Փախցնելով Անուշին ,նա կարծում էր ,թե վերջապես հասան իրենց մուրազին ու երջանիկ կլինեն,սակայն ,ավաղ նա զոհվեց իր ընկերոջ ձեռքից ու դարձավ անմեղ  սիրո զոհ: Մոսին `այս բոլոր դժբախտությունների պատճառը,ով չկարողանալով ներել ընկերոջը սպանեց նրան ու դժբախտացրեց իր հարազատ քրոջը:Նրա համար ավելի կարևոր էր շրջապատի կարծիքը ,քան իր հարազատների երջանկությունը:Նրանց ողբերգական վախճանով փրկեց իր պատիվը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s