ՀՈՐ ԽՐԱՏԸ /ԽՈՐՀՈՒՐԴԸ/

Թարգմանություն

Ադիգեյան առած

Մեծահարուստ ադիգեյը ուներ մի տղա։ Հայրը մահվանից առաջ կանչում է որդուն և ասում. << Ես քեզ երեք խորհուրդ կտամ, որոնք դու պետք է պահպանես ողջ կյանքի ընթացքում. երբեք մի բարևիր առաջինը, ամեն երեկո քաղցր կեր, ամեն առավոտ նոր կոշիկ հագիր>>։

Որոշ ժամանակ անց հայրը մահացավ, որդին սկսեց իրականացնել հոր խորհուրդը․ երբեք չէր բարևում առաջինը, ամեն երեկո ուտում էր քաղցր, ամեն առավոտ հագնում էր նոր կոշիկ։Բայց կատարվեց տարօրինակ մի բան. նրա հետ դադարեցին խոսել փողոցում, գումարը ամբողջությամբ ծախսվում էր քաղցրի և կոշիկի համար։Այդ ժամանակ նա գալիս է մոր մոտ և հարցնում.<< Արդյո՞ք հայրիկը իմ թշնամին էր, ինչո՞ւ ինձ այդպիսի խրատ տվեց>>։

Մայրը պատասխանեց․

<<Հայրիկը արգելել է ինձ միջամտել քո գործողություններին, քանի դեռ դու ինձ չես խնդրել։Առաջին պահանջը՝ երբեք մի բարևիր առաջինը, նշանակում է վեր կաց բոլորից շուտ և աշխատիր դաշտում, իսկ կողքովդ անցնող մարդիկ քեզ առաջինը կբարևեն։ Երկրորդ պահանջը՝ ամեն երեկո քաղցր կեր, նշանակում է, որ ամբողջ օրը դաշտում աշխատելով , երեկոյան ցանկացած կերակուր քաղցր կթվա։ Երրորդ պահանջը ՝ամեն առավոտ հագիր նոր կոշիկ, նշանակում է ՝տղամարդը ինքն է հետևում իր հագուստին և կոշիկին։ Ադիգեյը երբեք չի պառկում քնելու՝ առանց իր հագուստը մաքրելու , և առավոտյան այն նրան նորը կթվա>>։

Հաջորդ օրվանից երիտասարդը ամեն ինչ անում էր այնպես, ինչպես ասել էր մայրը։Որոշ ժամանակ անց նա դարձավ հարուստ, ամուսնացավ ամենագեղեցիկ աղջկա հետ և այդ խրատը փոխանցեց իր երեխաներին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s