Գարսիա Մարկեսի հրաժեշտի նամակը

Մոգական ռեալիզմի հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը մահվանից առաջ գրել էիր ապրումների ու փորձի մասին, որոնք շատերին կարող են օգնել վերանայելու իրենց կյանքն ու դիրքորոշումները։

«Եթե Աստված մի պահ մոռանար, որ ես հասարակ լաթե տիկնիկ եմ և տար ինձ ևս մի քիչ կյանք, հավանաբար ես չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ:

Ես ավելի շատ կմտածեի խոսելուց առաջ:

Ես քիչ կքնեի և շատ կերազեի` գիտակցելով, որ փակ աչքերով մեր ամեն մի րոպեն` վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:

Ես կչափեի իրերը ոչ թե նրանց արժեքով, այլ նրանց կարևորությամբ:

Ես կքայլեի, երբ ուրիշները կանգնած են, ես կարթնանայի, երբ ուրիշները քնած են և ես կլսեի, երբ ուրիշները խոսում են:

Իսկ ինչպե՜ս ես կվայելեի շոկոլադե պաղպաղակը:

Աստված իմ, եթե ես սիրտ ունենայի, ես կփակեի իմ ողջ ատելությունը սառույցի մեջ և կսպասեի մինչև արևը դուրս գա:

Աստված իմ, միայն եթե ես մի քիչ կյանք ունենայի…

Ես բաց չէի թողնի ոչ մի օր, առանց ասելու սիրելի մարդկանց, թե ինչքան եմ ես նրանց սիրում:

Երեխային ես թևեր կտայի, բայց կթողնեի, որ նա ինքը սովորի թռչել:

Ես այնքա՜ն շատ բան եմ սովորել ձեզանից, մարդիկ:

Ես իմացա, որ բոլորն են ուզում ապրել լեռան գագաթին` առանց գիտակցելու, որ իսկական երջանկությունը գտնվում է դեպի վեր բարձրանալու ճանապարհին:

Ես իմացա, որ մարդն իրավունք ունի վերևից նայել մեկ այլ մարդու, եթե միայն նա ուզում է օգնել նրան կանգնել:

Ես այնքան շատ բան սովորեցի ձեզանից մարդի՛կ, բայց դրա մի մասը այդպես էլ չեմ կարող օգտագործել, քանի որ լցնելով ճամպրուկը դրանցով, ես պետք է հեռանամ>>:

Հավանաբար, մահվան մահճում գտնվող յուրաքանչյուր մարդ գրեր այսպիսի նամակ։ Ցավոք, մարդիկ այս ամենը հասկանում ու համարձակվում են բարձրաձայնել այն ժամանակ, երբ ժամանակը գրեթե սպառվում է։

Leave a comment