Ասորեստանի արտաքին քաղաքականությունը Սարգոն 2-րդի օրոք

Սարգոն II-ը Ասորեստանում թագավորել է մ․թ․ա․ 722-705 թթ.։ Իր կառավարման բոլոր տարիները նա անցկացրեց՝ պատերազմելով տարբեր ճակատներում: Նա ամրացրել է բանակը, ստեղծել վարձկան զորք։ Շարունակել է հոր նվաճողական քաղաքականությունը։ Սարգոն II-ը 721 թ-ին գրավել է Սամարիան, 720 թ-ին՝ Ռաֆիա քաղաքը, պարտության է մատնել նրան դաշնակցած եգիպտական զորքին և տիրել է Գազային, 719 թ-ին հաղթել է Կարքեմիշի թագավորին։ Ասորեստանը իր գերիշխանությունը հաստատեց նաև Կիպրոսում: Մ․թ․ա․ 714 թ. Սարգոն II-ը ներխուժել է Ուրարտուի կենտրոնական շրջաններ, գրավել և ավերել է մի շարք քաղաքներ։ Ասորեստան վերադառնալու ժամանակ մի ընտիր գնդով անսպասելի հարձակվել է Ուրարտուի կրոնական կենտրոն Մուսասիրի վրա, գրավել և թալանել է այն, տարել հսկայական հարստություն՝ ոսկե, պղնձե, արծաթե բազմաթիվ իրեր, արձաններ, այդ թվում՝ ուրարտական դիցարանի գլխավոր աստված Խալդիի և նրա կին Բագմաշտուի պղնձաձույլ արձանները։ Սարգոն II-ը խոչընդոտել է Ուրարտուի և Փռյուգիայի դաշինքին՝ արևմուտքում և Էլամի ու Բաբելոնի դաշինքին՝ արևելքում։ Գրավել է Մարաստանի մի շարք շրջաններ։ Մ․թ․ա․ 712-707 թթ. ընթացքում նա կառուցել է տվել նոր մայրաքաղաք Դուր-Շարրուքինը, այն բնակեցրել տարբեր երկրներից գերեվարած բնակիչներով և արքունիքը Քալախից տեղափոխել այնտեղ։ Սարգոն II-ը սպանվել է արշավանքի ժամանակ։

Leave a comment