- Բառակապակցությունների իմաստն արտահայտիր մեկ բառով
Յոթ գլխով-յոթգլխանի, արի սրտով-արյասիրտ, կյանքի հյութ-կենսահյութ, սուր մտքով-սրամիտ, մոլոր մտքով-մոլորամիտ, սիրտը բեկված-սրտաբեկ, տագնապից հալածված-տագնապահալած, կապույտ աչքով-կապուտաչյա, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խելակորույս, աչքին հաճելի-ակնահաճո, մենակ ապրող-մենակյաց, խիստ բարքով-խստաբարո, հոգ տանող-հոգատար, միասին ձուլված-միաձուլ, երկար ապրող-երկարակյաց, առաջին հերթին-առաջնահերթ:
2.Յուրաքանչյուր արմատով կազմել երկուական բարդ բառ` դարձնելով այն առաջին և վերջին բաղադրիչ
Ծառ-ծառահատ,տոհմածառ, գործ-գործազուրկ,փականագործ, մարդ-մարդամոտ,ձնեմարդ, դաշտ-դաշտավայր,մարզադաշտ, եղբայր-եղբորորդի,հորեղբայր, տուն-տնամերձ,գինետուն, ոսկոր-ոսկրախտ,գանգոսկր, սեղան-սեղանատուն,գրասեղան, ջուր-ջրհոր,քաղցրաջուր, հող-հողագործ,սևահող, թուղթ-թղթապանակ,ստվարաթուղթ:
3.Գտնել հականիշ զույգերը (5 զույգ)
ա) ծանրախոհ-թեթևամիտ, փութաջան-ալարկոտ, ծիծաղ-ողբ,ծնունդ-մահ,երիտասարդ-զառամյալ,
բ) կամովին-ակամա, սանձարձակ-զուսպ, լայնախոհ-նեղամիտ, կայուն-խախուտ,փուչ-լի
գ) ինքնավստահ-վարանոտ, կայտառ-տրտում, անագի-պոչավոր, անուշ-դառնահամ, պարկեշտ-անամոթ։