Մուտքի ճամբար

Առավոտը ժամը 9-ից <<Մուտքի ճամբարում>>։Օրը սկսեցի բլոգավարության դասընթացներով։Այնուհետև նոր ընկերներիս հետ ծանոթացա <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրում գործող արվեստի խմբակներին ,մասնավորապես գծանկարչությանը,ոսկերչությանը,խեցեգործությանը, գունանկարչությանը,քանդակագործությանը։Սկզբում գնացինք քանդակագործության բաժին ,հանդիպեցինք ֆրանսաբնակ ,ազգությամբ հայ քանդակագործի և ծանոթացանք քանդակագործությանը,խոսեցինք արվեստի և արհեստի, դրանց տարբերությունների և նմանությունների մասին։Շատ հաճելի և մտերմիկ խոսակցությունից հետո գնացինք ոսկերչության արհեստանոց ,որտեղ ծանոթացանք ուսկերչությանը ,ուսումնասիրեցինք տարբեր արձանիկներ, որոնք պատրաստված էին մեր հասակակիցների կողմից ։ Այնուհետև գնացինք գունանկարչության և գծանկարչության բաժին,տեսանք արվեստի շատ գեղեցիկ գործեր ,նկարներ,նատյուրմորդներ և այլ։ Զրուցեցինք,խոսեցինք սովորեցնողների հետ , յուրաքանչյուրը մեզ պատմեց իր արվեստի/արհեստի հմտությունների մասին։Օրը հագեցած էր ու հետաքրքիր,բոլորս մեծ բավականություն ստացանք երեկվանից։ Այսօր մուտքի ճամբարի վերջին օրն էր։ Առավոտը սկսեցինք բլոգավարության դասընթացով, որի ընթացքում մեզ օգնում էին մեր ավագ ընկերները։ Այնուհետև ծանոթացանք կրթահամալիրում դասավանդող օտար լեզուների ուսուցիչներին։ Ծանոթացանք տարբեր լեզուների առանձնահատկություններին, դասավանդման մեթոդներին։Զրույցի ընթացքում հասկացանք, որ նրանցից յուրաքանչյուրն իր գործի վարպետն է, և մեծ ցանկություն առաջացավ սիրով ու պատրաստակամությամբ ծանոթանալ օտար լեզուների բոլոր գաղտնիքիներին ու նրբություններին, դրանց միջոցով նաև՝ այլ ազգերի մշակույթներին ու սովորություններին։ Կրթահամալիրում անցկացրած այս երեք օրերի ընթացքում ես ծանոթացա շատ հետաքրքիր և բազմակողմանի զարգացած մարդկանց հետ , շփվեցի և մտերմացա ինձ հասակակից և շատ խելացի սովորողների հետ։ Կրթահամալիրում տիրում է շատ ջերմ և մտերմիկ, փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ Կրթահամալիրում ինձ շատ դուր եկավ այն հանգամանքը, որ յուրաքանչյուրին այստեղ դիտում և ընկալում են որպես անհատականություն՝ հաշվի առնելով նրա կարծիքը, դիրքորոշումները, նախասիրությունները ։ Սովորեցնողները սովորողի մեջ առաջին հերթին նկատում և գնահատում են մարդկային որակները։ Կրթահամալիրը սովորողի առջև բացում է շատ հնարավորություններ, պատրաստում նրանց իրական կյանքի հմտություններին և դժվարություններին ։ Բացի տեսական գիտելիքներից, սովորողները դրանք ամրապնդում են պրակտիկ փորձով ՝ բազմաթիվ էքսկուրսիաների շրջանակներում։ Շուտով ես նույնպես իմ նոր ընկերների և սովորեցնողների հետ կմեկնեմ եռօրյա արշավի, որտեղից վստահ եմ կվերադառնամ մեծ բավականությամբ և տպավորություններով։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s