ԻՄ ՄԱՍԻՆ

Ես Թամարա Դավթյանն եմ՝ համառ,բայց համբերատար և հանդուրժող,նպատակասլաց, իրատես։Մի խոսքով՝սովորական և անսովոր մի մարդ՝ իր առավելություններով և թերություններով հանդերձ։ Ունեմ շատ նախասիրություններ։Երեք տարեկանից զբաղվել եմ պարով / ազգային-ժողովրդական պարերով/, որն ինձ համար ինքնարտահայտման լավագույն ձևերից է։ Շատ եմ սիրում նկարել։ Այն ինձ հանգստություն և հոգեկան ներդաշնակություն է հաղորդում։Չնայած երբեք չեմ զբաղվել պրոֆեսիոնալ նկարչությամբ, սակայն մասնակցել եմ տարբեր մրցույթների։Շատ սիրելի հոբբի է ինձ համար ասմունքելը՝ հատկապես Սևակի ստեղծագործությունները։ Այս տարի մասնակցել եմ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին նվիրված ասմունքի մրցույթ-փառատոնին և հաջողություններ գրանցելով դպրոցական և մարզային փուլերում, իրավունք եմ ստացել մասնակցելու հանրապետական փուլին։ Սիրում եմ կարդալ փիլիսոփայական և հոգեբանական գրականություն։

Այս տարի ավարտեցի 9-րդ դասարանը,և նպատակ ունեմ ուսումս շարունակել<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ավագ դպրոցում,քանի որ այն տարբերվում է սովորական հանրակրթական դպրոցներից։Այստեղ այլ են <<սովորող-սովորեցնող>> հարաբերությունները,կրթական գործընթացների իրականացումը կազմակերպվում է առանձնահատուկ և ոչ ստանդարտ ձևերով։Բացի այդ այստեղ հնարավորություն կա ուսումնասիրելու այնպիսի առարկաներ ,որոնք հնարավոր չէ ուսումնասիրել այլ դպրոցներում։Կա ինքնադրսևորման և ինքնաարտահայտման բազմաթիվ հնարավորություններ։ Այս դպրոց եմ գնում մեծ սպասումներով և պատրաստակամությամբ, և հուսով եմ, որ դրանք կարդարանան։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s